Զինեդին Զիդանը կարծում է, որ Ժիրուն և Բելհանդան դաշտում կատարում են աներևակայելի հնարքներ:
«Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե նրանց կհաջողվի՞ հաղթել առաջնությունում, թե՞ ոչ:»,- ասել է Զիզուն Canal+-ին:
«Ամբողջ թիմը հիանալի է խաղում, սակայն Ժիրուն և Բելհանդան իսկապես անհնարին խաղ են ցուցադրում:»
«Մոնպելյե»-ի 22-ամյա կիսապաշտպանի հաշվին 12 գնդակ է գրանցված, իսկ Ժիրուն արդեն 21 գոլ է խփել և գլխավորում է ռմբարկուների ցուցակը:









































