Wednesday, 08 05 2024
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

«Թուրքիան նավթի և գազի մատակարարումների հարցում զգալիորեն հեռանում է Իրանից». Today’s Zaman

Թուրքական Today’s Zaman թերթում հրապարակվել է Աբդուլլահ Բոզքուրթի «Թուրքիան հեռանում է Իրանից» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Անկարան աստիճանաբար իրագործում է նավթի և գազի մատակարարումների հարցում Թեհրանից ունեցած կախվածության նվազեցման պլանը: Թուրքիան շատ լավ հասկանում է էներգետիկ ոլորտում Իրանի հետ գործարքներ կնքելու ռիսկերը:

Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ իր համար չափանիշ չեն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցները և փոխարենը չափանիշ են միայն ՄԱԿ-ի ընդունած սահմանափակումները: Սակայն դա փչոց է: Օրինակ՝ Թուրքիան փաստացիորեն հրաժարվել է Իրանում գտնվող Հարավային Փարս գազահանքավայրի մշակման մասին համաձայնագրից:

Վերջինս կնքվել է 2009 թվականի հոկտեմբերին՝ Էրդողանի կատարած իրանական այցի ժամանակ: Նախագիծը գնահատվում էր 6 միլիարդ դոլար, հիմնական ներդրողի դերում հանդես պետք է գար թուրքական TPAO-ն: Բացի այդ, Թուրքիան պլանավորել էր թուրքմենական գազն Իրանի ու իր տարածքով ուղղել դեպի Եվրոպա, սակայն դա նույնպես ձախողվեց, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ի ճնշման տակ հրաժարվեց այդ գործարքից:

Ներկայումս Անկարան նավթի գնման շուրջ բանակցություններ է վարում Լիբիայի, Նիգերիայի, Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի, Ղազախստանի ու Իրաքի հետ՝ փոխհատուցելու համար իրանական նավթի ներկրման կրճատումը: Թուրքիան անգամ դիմել է Վենեսուելային, որպեսզի նա հետախուզական աշխատանքներ իրականացնի Թուրքիայի սևծովյան ու միջերկրածովյան ջրատարածությունում:

2011 թվականին Թուրքիան Լիբիայի հետ կնքեց տարեկան 1 միլիոն տոննա նավթի ներկրման մասին համաձայնագիր: Ակնկալվում է, որ դա կարող է երկարաձգվել ևս մեկ անգամ, իսկ մատակարման ծավալը կարող է փոփոխության ենթարկվել: Հաշվի առնելով, որ Թուրքիան Իրանից ներկրում է 9 միլիոն տոննա հում նավթ՝ լիբիական նավթը կկազմի ներկրվող իրանական նավթի 12 տոկոսը:

Այս ամենն ի ցույց է դնում, որ Թուրքիան նավթի ու գազի ներկրման հարցում լրջորեն հեռանում է Իրանից: Թուրքիան չի ընդգրկվել այն 11 երկրների թվում, որոնց ԱՄՆ-ն ազատել է պատժամիջոցների գործողություններից: Բացի այդ, Թուրքիային դուր չի գալիս Իրանի հետ աճող առևտրային անհավասարակշռությունը:

Օրինակ՝ 2011 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 16 միլիարդ դոլար, որից 12.5 միլիարդ դոլարը բաժին է ընկել իրանական նավթի և գազի ներկրմանը: 2010 թվականին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 10.7 միլիարդ դոլար, որից միայն 3 միլիարդն է բաժին է ընկել թուրքական արտահանմանը, իսկ մնացածը կազմել է Իրանից թուրքական ներկրումը:

Իրանական նավթն այն միակ ոլորտը չէ, որը Թուրքիան կարող է դնել ԱՄՆ-ի նշանառության տակ: Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան ֆինանսական պատժամիջոցները Թեհրանին ստիպում են հայացքը հառել թուրքական ֆինանսական ու բանկային հիմնարկների վրա՝ այդ պատժամիջոցները շրջանցելու համար:

Թեև Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիան և Իրանն իրենց առջև նպատակ են դրել մինչև 2015 թվականն ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 35 միլիարդ դոլարի, սակայն պետք չէ լուրջ վերաբերվել դրան: Հակառակ դեպքում Թեհրանում Էրդողանի հայտնվելուց 24 ժամ առաջ Թուրքիան չէր հայտարարի իրանական նավթի ներկրումը 20 տոկոսով կրճատելու մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում