Wednesday, 01 05 2024
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»

Հայաստանի անվտանգությունը երաշխավորելուց առաջ Ռուսաստանը պետք է հոգ տանի իր անվտանգության մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի Ռազմավարական մշակույթի հիմնադրամ վերլուծական կենտրոնի աշխատակից Անդրեյ Արեշևը:


– Պարոն Արեշև, ինչպե՞ս եք գնահատում արտգործնախարարների միջև նախօրեին տեղի ունեցած բանակցությունները Մոսկվայում:


– Այս բանակցությունները չէին կարող բեկումնային լինել, որովհետև, ինչպես գիտենք, Ռուսաստանի միջնորդությամբ տարբեր ձևաչափերի բանակցությունները` նախագահների և արտգործնախարարների միջև, կազմակերպվում են արդեն բավական երկար ժամանակ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ջանքեր են գործադրում նաև շատ այլ միջազգային ուժեր, բայց կարգավորումը շատ բարդ է: Այնպես որ, այս դեպքում արտգործնախարարների հանդիպումը կարելի է համարել դրական փաստ, բայց ևս մեկ անգամ հավելենք, որ բանակցային գործընթացը շարունակվում է: Իսկ այն մասին, թե ինչքանով է այն արդյունավետ` կարծիքները հիմնականում համընկնում են. ներկայում բանակցային գործընթացը կարող է դրականորեն ազդել` պահպանելու համար ստատուս քվոն, որը թույլ չի տա ռազմական գործողությունների վերսկսումը:


– Կարո՞ղ ենք փաստել, որ այսպիսով Մոսկվան ԼՂ կարգավորման գործընթացում իր դոմինանտ դերակատարությունը սկսում է զիջել տարածաշրջանային այլ դերակատար երկրների:


– Ինձ թվում է` Ռուսաստանը իր ծառայություններն է առաջարկել, բայց միևնույն ժամանակ, Ռուսաստանում հասկանում են` ոչ մի միջնորդական առաքելություն չի կարող արդյունավորվել ավելի լավ, քան երեք (ներառյալ Ղարաբաղը) կողմերի ցանկությունը: Ինձ թվում է` միջնորդական առաքելությունը, որ իրականացնում է Ռուսաստանը, կապված է Հարավային Կովկասում հենց Ռուսաստանի շահերի հետ: Խնդիրն այն է, որ զինադադարի ցանկացած խախտում Ղարաբաղի տարածքում, ոչ միայն կազդի Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշման վրա Հյուսիսային և Հարավային Կովկասում, այլև կնշանակի անկայունության տարածում նաև հենց Ռուսաստանի տարածքում, որտեղ կողք կողքի ապրում են մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ: Այնպես որ, ռուս միջնորդների և դիվանագետների խնդիրը շատ բարդ է, բայց բխում է ՌԴ ազգային, պետական շահերից:


– Աստանայից հետո առաջացած դատարկությունը փակուղի՞ է, թե՞ լռություն փոթորկից առաջ:


– Ինձ թվում է` ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Այս դադարը Աստանայից հետո ձևավորված իրողությունների վերլուծությունն է: Իսկ Աստանայում մենք տեսանք շատ սուր հայտարարություններ ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի նախագահների կողմից: Ինձ թվում է` բոլոր կողմերը, որոնք, այսպես թե այնպես, հետևում են բանակցային զարգացումներին, առիթ ունեն քննելու ներկա իրավիճակը այս դադարի ընթացքում: Եթե որևէ կողմ ցանկանա դիմել ռազմական գործողությունների, ապա կստանա այն, բայց դա խիստ կործանարար կլինի, և իրոք կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Այս ընդմիջումը պետք է օգտագործել նոր, հնարավոր է` ոչ ստանդարտ մոտեցումներ մշակելու համար, որոնք իրոք պետք է ուղղվեն հակասությունների լուծմանը և ոչ թե նոր հակասությունների ստեղծմանն ի նպաստ, ինչին ականատես եղանք Մադրիդյան սկզբունքների դեպքում:


– Որոշ փորձագետներ, ընդ որում` նաև ռուսաստանցի, կարծում են, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն աբխազական և հարավօսեթական հակամարտությունների օրինակով, այսինքն` ռազմական ճանապարհով: Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը:


– Հարկ է նշել, որ ձեր նշած հակամարտությունները լուծվել են անուղղակի կերպով: Ռազմական գործողություններին հաջորդել է քաղաքական, դիվանագիտական ճանաչումը: Ինձ թվում է` միջազգային հանրությունը չի կարող առաջարկել ավելի դրական բան: Փորձը ցույց է տալիս, որ, այո, նման դեպքերում միջազգային ճանաչումը այն գործոնն է, որը մեղմում է իրավիճակը, ինչի ականատեսը եղանք Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: Ղարաբաղում, իհարկե, իրավիճակը ավելի բարդ է: Մենք հասկանում ենք` Կոսովոն և Հարավային Սուդանի անկախությունը ամերիկյան ծրագիր են, Աբխազիան և Հարավային Օսեթիան ունեն քաղաքական ու ռազմական կապ Ռուսաստանի հետ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ինձ թվում է, կան քաղաքական, դիվանագիտական ուժեր, որ կարող են ղարաբաղյան հարցը ակտուալացնել միջազգային իրավիճակում: Ինձ թվում է` Երևանի դիրքորոշումը կարող էր լինել ավելի հստակ:


– Որքանո՞վ եք իրատեսական համարում այն պնդումները, թե Սուդանի հանրաքվեն կարող է լավ նախադեպ ծառայել Ղարաբաղի համար:


– Հիշենք, որ Լեռնային Ղարաբաղում արդեն եղել է հանրաքվե: Ինչ վերաբերում է Սուդանի հանրաքվեին, ապա ասեմ, որ դա իրականացավ երկար գործընթացի արդյունքում. մի գործընթացի, որը սկսել էր ԱՄՆ-ում և այլ երկրներում, որոնք շահագրգռված էին Սուդանի բաժանմամբ:


Հարավային Սուդանի և Լեռնային Ղարաբաղի միջև այնքան էլ շատ չեն զուգահեռները: Այս երկու գործընթացների նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ գործ ունենք հանրաքվեի անցկացման հետ: Սուդանի դեպքում այն հավանության արժանացավ միջազգային հանրության կողմից, իսկ Ղարաբաղի դեպքում` ոչ, շատ պատճառներով պայմանավորված:


– Նախօրեին մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանի ողբերգության հետ կապված` եթե Ռուսաստանը չի կարողանում իր երկրի քաղաքացիների և սահմանների անվտանգության հարցերը լուծել, ինչպե՞ս կարող է երաշխավորել Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը:


– Ահաբեկչական ակտեր տեղի են ունենում բոլոր երկրներում: Ոչ միայն Ռուսաստանում: Ռուսաստանը ունի սոցիալ-տնտեսական, ազգային ճանաչման գաղափարական խնդիրներ, որոնք նպաստում են ահաբեկչությանը ոչ միայն Հյուսիսային Կովկասում, այլև խոշոր քաղաքներում: Ինձ թվում է` ճիշտ գործելու դեպքում Ռուսաստանը կստեղծի հակաթույն այս վարակի դեմ, ինչը դրականորեն կանդրադառնա ոչ միայն իր քաղաքացիների անվտանգության վրա, այլև այն գործընկերների վրա, այդ թվում` նաև Հայաստանի, ովքեր անվտանգության երաշխիք են ակնկալում Ռուսաստանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում