Tuesday, 30 04 2024
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից

Քաղաքացիական աշխարհ

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր հրապարակած զեկույցում խստորեն քննադատել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում իշխանությունների անգործությունը: Այդօրինակ զեկույցները միջազգային հանրության համար Հայաստանի իշխանությունների հետ հարաբերվելու քաղաքական գործիքներից մեկն են, որոնց օգնությամբ ի վերջո ինչ-որ հարցերում ձեռք են բերվում քաղաքական պայմանավորվածություններ: Իսկ Հայաստանի հասարակության համար նմանօրինակ զեկույցները նույնիսկ արդեն սրտի մխիթարանք էլ չեն: Դրանք մեր հասարակությանը բարոյական կամ ֆիզիկական ոչինչ չեն տալիս եւ ընդամենը լրացնում են հերթական զեկույցների շարքը, որոնց թիվը երեւի թե վաղուց արդեն կորել է:

Սակայն այդ հանգամանքը իրականում պետք է ոչ թե նպաստի հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար պայքարի հույսը եւ հավատ էլ ավելի կորցնելուն, այլ կատարի հակառակ նշանակություն` նպաստի միջազգային հանրության ինչ որ բարերար միջամտության հետ կապված պատրանքները կորցնելուն: Իսկ հավատի առումով հարցը պետք է դրվի սեփական ուժերի հանդեպ հույսն ու հավատը վերականգնելու շեշտադրումով: Այդ իմաստով, որքան էլ տարօրինակ թվա, օրինակելի է արաբական աշխարհը: Այնտեղ, ընդ որում թերեւս ի հեճուկս Գալուստ Սահակյանի, տեղի են ունենում զարմանալի տրանսֆորմացիաներ: Հիշում եք, երբ մարտի 1-ից հետո խոսք էր գնում ԵԽԽՎ առաջ Հայաստանի պարտավորությունների կատարման մասին, Գալուստ Սահակյանը սպառնում էր, որ եթե Եվրոպան իրենց շատ բան պարտադրի, ապա իրենք կգնան մահմեդական աշխարհ: Մինչդեռ հիմա կարծես թե մահմեդական աշխարհն է ինչ որ բաներ պարտադրում, պարտադրում քաղաքացու իշխանություն: Թունիսի օրինակին հետեւում են Ալժիրն ու Եգիպտոսը; Հայտնի չէ, թե ինչպես կզարգանան իրադարձություններն այդ երկրներում եւ ի վերջո ինչ արդյունք կլինի, ինչպես եւ ինչքանով կփոխվի այդ երկրներում առկա իրականությունը: Բայց ակնհայտ է մի բան, որ սեփական ուժերի, ոչ թե միջազգային հանրության ողորմածության հանդեպ հավատը գեներացնելու շնորհիվ հնարավոր եղան քաղաքացիական աննախադեպ ակտիվության դրսեւորումները շատ պահպանողական արաբական հասարակություններում: Ի վերջո, միջազգային հանրությունը իր դիրքորոշումը հայտնել է ժամանակաշրջանի կտրվածքով, տեխնոլոգիական հնարավորությունների տեսքով, որոնք վաղուց է , ինչ փոխել են աշխարհը: Խոսքը ինտերնետի, մասնավորապես սոցիալական ցանցերի մասին է: Դրանք աշխարհում, եւ արդեն անգամ արաբական աշխարհում հաստատել են նոր իրողություններ, անշրջելի իրողություններ:

Թունիսի հեղափոխությունն արդեն իսկ որակվել է Ֆեյսբուքի եւ Տվիտերի հեղափոխություն, քանի որ սոցիալական այդ ցանցերում իրենց մտահորիզոնն ընդլայնած երիտասարդությունը կարողացավ առանց քաղաքական անվանական առաջնորդության համախմբել հասարակությանն ու պահանջները թելադրել իշխանություններին: Թունիսի իրադարձությունները զարմանալի էին նաեւ նրանով, որ հեղափոխություն տեղի ունեցավ առանց ընդդիմության, առանց ընդդիմադիր առաջնորդի: Այսինքն, ի վերջո խնդիրը ամեն մի հասարակության մեջ է եւ լուծման բանալիներն էլ պետք է որոնել հենց այդտեղ, օգտագործելով քաղաքացիական ակտիվության ժամանակակից տեխնոլոգիաները: Դրանք փոքրացրել են աշխարհը, մահմեդական, քրիստոնեական եւ այլ կրոնական ու պետական սահմաններին այլընտրանք են սահմանել են մի նոր` քաղաքացիական աշխարհի տեսքով:

Այդ առումով Հայաստանում էլ արդեն բավական երկար ժամանակ տեղի են ունենում հետաքրքիր պրոցեսներ եւ քաղաքացիական ակտիվության գեներացման տեսանկյունից բավական կիրառական դերակատարություն է ստանձնել համացանցը: Հետեւաբար, հասարակական կյանքում տարատեսակ զեկույցների դերի եւ նշանակության որոշակի նվազման ֆոնին շատ կարեւոր է արձանագրել նաեւ նոր գործիքների դերակատարության աճը, որոնց կիրառման պրակտիկան շատ ավելի զգալի նախադրյալներ է ստեղծում երկրների վերափոխման հարցում հասարակական ներուժի ինքնավստահության, հույսի եւ հավատի աճի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում