Tuesday, 21 07 2026
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
Սիսիանի որոշ հասցեներում գազանջատում է
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան. Պապոյան
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներն աճել են – 20/07/26

Ֆրանսուա Հոլանդի հնարավորություններն ավելի մեծ են. Եվրոպայի Հայ դատ

Երեկ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 6-ին: Նախնական արդյունքներով` Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածուն հավաքել է ընտրողների ձայների 27-28 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը` Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, ստացել էր ընտրողների 25-26 տոկոսը: Ձայների 16 տոկոսով երրորդ տեղում է «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը: Երկրորդ փուլ դուրս գալու ամենամեծ հնարավորությունը ունեն Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Հոլանդը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում ո՞ւմ է իր քվեն տալու հայ համայնքը, և ո՞ւմ հնարավորություններն են այս պահի դրությամբ ավելի բարձր գնահատվում:

Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Արևմտյան Եվրոպայում ՀՅԴ համանախագահ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ:

Ըստ նրա` դժվար է ասել, թե հայ համայնքն ում կտա իր քվեն, սակայն նշեց, որ Դաշնակցությունը սոցիալիստ թեկնածուին է աջակցում: Մ. Փափազյանը տեղեկացրեց, որ Ֆրանսուա Հոլանդի հետ 15 տարի է՝ քաղաքական համագործակցության մեջ են:

«Այս 15 տարիների ընթացքում իր բոլոր խոստումներին տեր է եղել՝ լինի դա Հայոց ցեղասպանության հարցը Ֆրանսիայի խորհրդարանում, Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, թե Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Նա տարիներ ի վեր ընդգծում է, որ Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին, և Եվրոպայի անունից ֆրանսիան պետք է պայմաններ առաջադրի Թուրքիային, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Հոլանդը 2007թ. եղել է Հայաստանում և խոսելով ԼՂՀ հիմնախնդրի մասին՝ ասել է, որ խաղաղ կարգավորման կողմնակիցն է և ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ պատերազմական իրավիճակ: Նա նաև ասել է, որ պետք է Ադրբեջանին պարտադրել՝ կատարելու ստանձնած բոլոր պարտավորությունները: Այս ամենը հիմք ծառայեց մեր քաղաքական մտերմության համար»,- մանրամասնեց Մ. Փափազյանը` հավելելով, որ այս ընթացքում մասնակցել են Հոլանդի բոլոր քարոզարշավներին և աջակցել նրան: Նա նաև այն կարծիքին է, որ հայ համայնքը պետք է իր քվեն տա հօգուտ Ֆրանսուա Հոլանդի:

Հարցին՝ Ֆրանսիայում ո՞ր թեկնածուի հնարավորություններն են ավելի մեծ, նա պատասխանեց՝ եթե դիտարկենք երեկ գիշերվա արդյունքները և այն, թե որ քաղաքական ուժերն են աջակցում թեկնածուներին, ապա Հոլանդի հնարավորություններն ավելի մեծ են:

Մեկնաբանելով իր տեսակետը` նա ասաց, որ որևէ քաղաքական ուժ և նախագահական ընտրությունների առաջին փուլում մասնակցած թեկնածու Սարկոզիին իր աջակցությունը չի հայտնել, իսկ Հոլանդն ունի և՛ ծայրահեղ ձախերի, և՛ կանաչների, և մի շարք քաղաքական ուժերի քվեները:

«Երեկ գիշեր հրապարակված հարցումների արդյունքները վկայեցին, որ Հոլանդն ունի ձայների 56%-ը, իսկ Սարկոզին՝ 44%-ը: Եթե նույնիսկ մինչև ընտրությունները Սարկոզին այլ ձայներ շահի, միևնույն է՝ արդյունքների պատկերը չի կարող փոխվել»,- մեկնաբանեց Մուրադ Փափազյանը` հավելելով, որ երկրորդ փուլում կհաղթի Ֆրանսուա Հոլանդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում