«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Պատկանյան, Երևանյան, Նալբանդյան, Նար-Դոսի, Րաֆֆու, Օգոստոսի 23 փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։









































