Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը գտնվում է Վաշինգտոնում՝ պատմական հանդիպում ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Բանակցությունների առանցքում Հարավային Լիբանանի անվտանգային պայմանավորվածություններն ու Լիբանանի կառավարության վերահսկողության ամրապնդումն են։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի երկրում անվտանգության միակ պատասխանատու մարմինը լինի բացառապես Լիբանանի կառավարությունը։








































