Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Freedom House-ի զեկույցը «отмазка» անելով` իշխանությունները կարժանանան Լուկաշենկոյի բախտին

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:


– 2011-ը չափազանց հետաքրքիր տարի է. նախընտրական տարի է Հայաստանում, ընտրություններ են Թուրքիայում, հետագայում ընտրություններ են սպասվում նաև Միացյալ Նահանգներում և ռուսաստանում: Ձեր գնահատմամբ, այս ընտրական զարգացումների ֆոնին տարածաշրջանային խնդիրները և մասնավորապես Հայաստանի արտաքին քաղաքական հարցերը ի՞նչ զարգացումներ կունենան:


– Իհարկե, նախընտրական տարին իր դրոշմը դնում է թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական հարցերի նկատմամբ իշխանությունների մոտեցումների վրա: Այն ինչի մասին խոսեց Սերժ Սարգսյանը Հունաստան և Կիպրոս իր պետական այցի ընթացքում, ես գնահատում եմ որպես հայ-թուրքական հարաբերություններում ձնհալի գործընթացի ավարտ և այդ հարաբերությունների մահախոսական: Այդ գիծը կշարունակվի ամբողջ նախընտրական տարվա ընթացքում և իշխանությունները` վկայակոչելով մոտալուտ ընտրությունների հանգամանքը, կփորձեն համոզել միջազգային ուժային կենտրոններին, որ իրենց անհրաժեշտ է հարաբերականորեն երկարաժամկետ թայմ-աութ վերցնել թե հայ-թուրքական հարաբերությունների և թե ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով: Ավելին, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան առիթը բաց չի թողնում պնդելու, թր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է պայմանավորված լինի և այդ կարգավորմանը պետք է նախորդի ղարաբաղյան հիմնահարցում եթե ոչ ամբողջական, ապա էական առաջխաղացումը, պետք է նկատել, որ իշխանությունները այդ պատճառաբանությունը բերելով կձգտեն հասնել թայմ-աութի նաև ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցություններում: Իշխանություններին այդ դադարը պետք է ներքաղաքական խնդիրները հարթելու նպատակով, սակայն հարց է, թե որքանով դա նրանց կհաջողվի:


-Այսինքն կարելի՞ է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունները այս տարում զարգացման հնարավորություն չունի և վերջնականապես ձախողվել են:


– Ես չեմ ասի, որ հայ-թուրքական հարաբերություններն են ձախողվել, քանզի եթե կա պրոբլեմ պետք է լինեն նաև ջանքեր այդ պրոբլեմը լուծելու ճանապարհին: Ես ասում եմ, որ ֆուտբոլային դիվանագիտությունն է վախճանվել և դրա վախճանը արձանագրեց հենց Սերժ Սարգսյանը Կիպրոս-Հունաստան կատարած պետական այցի ժամանակ հնչեցրած ելույթում տրված գնահատականներով:


– Այն, որ իշխանությունները մեծ ցանկություն ունեն ղարաբաղյան կարգավորման գործընթացում թայմ-աութ վերցնել, անկասկած է, սակայն ինչքանո՞վ է հավանական, որ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը համաձայն կլինեն դրան և տեղի կտան հայաստանյան իշխանությունների ցանկություններին:


– Բնականաբար Ադրբեջանը նման թայմ-աութներին հակադրվում է, իսկ միջազգային հանրության դիրքորոշումն այս հարցում դեռևս չի հստակեցվել, սակայն, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ինքը պատրաստ է Արևմուտքին ընդառաջ քայլեր անել, մասնավորապես Nabucco հայտնի ծրագրի կյանքի կոչման հարցում: Չնայած այն հանգամանքին, որ մեր չափից ավելի լավատես անալիտիկները շտապում էին հայտարարել, թե այդ ծրագիրը կյանքի չի կոչվի, Ադրբեջանը հիմա ցույց է տալիս, որ պատրաստ է համագործակցելու Արևմուտքի հետ: Նույն «լավատեսությունն» էին մեր «վայ» վերլուծաբանները ցուցաբերում  Բաքու-Ջեյհան ծրագրի անիրականելիությունը ապացվուցելու նպատակով, բայց հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այդ ծրագիրը կյանքի կոչվեց: Ընդառաջ գնալով Արևմուտքին, Ադրբեջանը նաև ակնարկում է, որ շուտափույթ լուծում է ակնկալում ղարաբաղյան հարցում, և քանի այդ հիմնահարցը լուծված չէ, Ադրբեջանը ցանկացած պահի իրեն իրավունք է վերապահում վերսկսել պատերազմական գործողությունները: Այս ամենից ելնելով, դեռևս պարզ չէ, թե միջազգային հանրությունը ինչպես կընդունի Հայաստանի փաստարկները, դա ցույց կտան առաջիկա երկու ամիսները: Իմ կարծիքով, Հայաստանում նաև հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչի իրականացման համար, բացի մի շարք փաստարկներից գումարվում է նաև Ադրբեջանի պրեսինգը` ղարաբաղյան հիմնահարցում արագացված քայլերով առաջընթացի հասնելու նպատակով:


 Ամերիկյան Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը բավական ազդեցիկ է կառավարման շրջանակներում, աշխարհի ճանաչված պետություններում և չճանաչված միավորումներում ազատության մասին իր հերթական տարեկան զեկույցում Լեռնային Ղարաբաղը դասել է ոչ ազատ երկրների շարքում: Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և արդյո՞ք ճիշտ է մատերի արանքով նայել այս զեկույցին:


– Freedom House-ը  չափազանց ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություն է, նրա ազդեցությունը Միացյալ Նահանգների վարչակազմերի վրա չափազանց մեծ է եղել սկսած Ռեյգանից: Վերջերս ԱՄՆ Կոնգրեսում կայացած ընտրություներում նոր պահպանողական գաղափարախոսություն դավանող Հանարապետականների հաղթանակը ևս կարևոր հանգամանք է, քանզի բոլոր օգնության ծրագրերը հաստատվում են հենց Կոնգրեսի կողմից: Այսօր արդեն Կոնգրեսում նախատեսվում  են լուրջ քննարկումներ մեր տարածաշրջանի հետ կապված, մասնավորապես ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ: Այս քննարկումների նախօրյակին Freedom House նման զեկույց է հրապարակում: Ես զարմանում եմ մեր քաղաքական գործիչների կարճատեսության, տկարամտության վրա, երբ Freedom House-ին համարում են մի սովորական կազմակերպություն և լուրջ չեն վերաբերում այս զեկույցին: Փոխանակ այս փաստաթղթին լուրջ վերաբերվեն, բացեն հեռուստաընկերությունները, էլեկտրոնային միջոցները այս չափազանց լուրջ նշանակություն ունեցող փաստաթղթի քննարկման համար, փորձեն համազգային վերաբերմունք ձևավորել, փորձեն հասկանալ, թե ինչ է մեզ սպասվում, իշխանությունները փորձում են «отмазка» անել այդ զեկույցը: Իհարկե, միջազգային փաստաթղթերի նկատմամբ թեթևամիտ մոտեցումը նոր չէ և այն շարունակվելով բերեց այն վիճակին, որ ավելի ու ավելի ընդգծվեցին քննադատական մոտեցումները Հայաստանի նկատմամբ: Ամենահեշտ և ամենաանարգասիք ճանապարհն է ասել, թե Freedom House-ը օբյեկտիվ չէ, քանզի դա որևէ կերպ չի կարող բարելավել այն վիճակը, որը ստեղծվել է Ղարաբաղի շուրջ: Պետք է հաշվի առնել այն, որ հետպատերազմյան շրջանում եղել են տարբեր դրվագներ, երբ փորձեր են արվել հայկական կողմին ԼՂ հարցում պարտադրել ինչ-ինչ լուծումներ, բայց երբեք չի եղել այնպիսի դեպք, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազդեցիկ կազմակերպությունը նման մեղադրանքներ ներկայացնի Ղարաբաղին և հայկական կողմին: Թեկուզ դա հաշվի առնելով, պետք է հասկանալ պահի լրջությունը և, պետք է ցույց տալ, որ պատրաստակամ ես անհրաժեշտ քայլերի դիմել բարելավելու եղած իրավիճակը: Պետք է ընդունել, որ որոշակի տեղատվություն է եղել, որոշակի նահանջ է եղել ժողովրդավարական արժեքներից, բայց դա բնորոշ չէ ԼՂ-ին: Ի վերջո, չնայած Ադրբեջանի տևական բողոքներին, ԱՄՆ Կոնգրեսը ամեն տարի դրամական աջակցություններ է տրամադրել ԼՂ-ին և Կոնգրեսի այդ որոշումները պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ տևական ժամանակաշրջանում ԼՂ-ում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցում արձանագրվել է առավելություն Ադրբեջանի նկատմամբ: Այժմ պետք է իշխանություններն ամեն ինչ անեն, որ միջազգային հանրությունը ԼՂ-ում գրանցված տեղատվությունը գնահատի ժամանակավոր, հակառակ դեպքում Լուկաշենկոյի նման կհայտնվեն միջազգային հանրության սև ցուցակում:


  Պարոն Հովհաննիսյան, Դուք նշեցիք, որ միջազգային հանրությունից թայմ-աութ խնդրելով, Հայաստանի իշխանությունները փորձելու են կարգավորել ներքաղաքական իրավիճակը: Վերջին շրջանի պաշտոնանկությունները և նախարարների տեղափոխությունները կարելի՞ է գնահատել, որպես կարգավորմանն ուղղված մի քայլ:


– Freedom House-ի տարեկան զեկույցում նաև արձանագրվում է, որ Հայաստանում աշխատանքային թիմերը ստեղծվում են բարեկամական կապերի հիման վրա, սա շատ լուրջ մեղադրանք է, որը 100 տոկոսով հիմնավոր է: Սա վերաբերում է թե կուսակցություններին, թե վերին էշելոնը ներկայացնող պետական չինովնիկներին` ինչ է նշանակում, որ դու վարչապետ ես, իսկ քո եղբայրը Չինաստանում դեսպան, կամ դու խմբակցության ղեկավար ես, քո որդին` պատգամավոր` նման երևույթ գոյություն ունի ամենահետամնաց երկրներում: Հայաստանում նման իրավիճակը սկսվեց հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո: Հայաստանում կադրային քաղաքականության հստակ չափորոշիչներ որդեգրելու փոխարեն, բարեկամական, կլանային հիմքի վրա են ձևավորում աշխատակազմերը: Կադրային փոփոխությունները պետք է հիմնավորված լինեն, ոչ թե ասեն Ներսես Երիցյանը լավ էր աշխատում, բայց նրան տանում ենք մեկ այլ տեղ, սա արհամարհանք է հասարակության նկատմամբ: Նախարարների տեղափոխումները, ըստ էության, բրեժնևյան լճացման տարիների գործելակերպի կրկնությունն է, որովհետև եթե դու կոմունիստական նոմենկլատուրայից ես, իսկ մեր պարագայում ՀՀԿ խորհրդի անդամ ես և եթե դու ձախողել ես մի ինչ-որ ոլորտ, քեզ չեն հեռացնում, այլ երաշխավորված տեղափոխում են մեկ այլ պատասխանատու աշխատանքի: Այսօր, Սերժ Սարգսյանը, լինելով այդ կոմունիստական նոմենկլատուրայի     ծնունդը, որդեգրել և վերականգնել է այդ գործելակերպը, միաժամանակ վերականգնելով գերկուսակցության մենաշնորհային դերակատարության գաղափարը:  


– Պարոն Հովհաննիսյան, Տիգրան Կարապետյանի հանրահավաքների շարք սկսելը և կենտրոնամետ ուժից արմատական դառնալու հանգամանքը պայմանավորո՞ւմ եք իշխանությունների կողմից չորրորդ ուժ ստեղծելու ցանկության հետ: Արդյո՞ք Կարապետյանն այն ուժն է, որը կարող է կիսել ՀԱԿ-ի ձայները:


Իշխանությունը հայտնվել է շատ ծանր վիճակում, այն սոցիալ-տնտեսական վիճակը հաղթահարելու ելք չի գտնում: Այս իրավիճակում իշխանությունը պետք է փորձի հասնել նրան, որպեսզի տարանջատվեն քաղաքական խնդիրները սոցիալական խնդիրներից և որ դրանք մեկ փաթեթով չներկայացվեն: Դրա համար իշխանությունները կամ պետք է պայմանավորվեն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ վերջինս չփորձի երկրում տիրող սոցիալական վիճակից քաղաքական դիվիդենտներ քաղելով մեղադրանքներ ներկայացնել և ժողովրդին ոտքի հանել, որովհետև ժողովուրդն իր տրամադրվածությամբ պատրաստ է դրան: Ես չեմ ասում, որ Տիգրան Կարապետյանին իշխանությունները դրդել են գնալու այս ճանապարհով, բայց եթե նա չլիներ, իշխանություններն ամեն կերպ պետք է մտածեին, թե ինչ անեին, որ նման մի երևույթ ստեղծվի: Ես Տ. Կարապետյանի անկեղծությանը չեմ կասկածում` մարդուց վերցրել են իր ունեցած հեռուստաընկերությունը: Այս իշխանությունները Ներոնի նման են վարվում` անել այնպես, որ ոչ մեկի մոտ ոչ մի բան չմնա: Այս առումով Կարապետյանի ցասումը արդարացի է, քանզի սա չպատճառաբանված քայլ էր: Ամալյան կոչվածը նույնիսկ անհրաժեշտ չհամարեց պատճառաբանելու իր քայլը: Սակայն այստեղ հարց է առաջանում, ինչու մինչև հիմա Տիգրան Կարապետյանի հեռուստաալիքը, չնայած բազմաթիվ խախտումների, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտի 2004թ. զեկույցում հիշատակվելուն, ոչ միայն չէին փակում, այլ  ընդհակառակը` շքանշաններ էին տալիս Կարապետյանին: և հանկարծ նրա հեռուստաընկերությունը ինչպես ինքն է ասում իր համար անսպասելի կերպով փակում են: Ինչո՞ւ հենց այս պահին իշխանությունը որոշեց հերոսացնել Կարապետյանին: Այստեղ պարզ է մի բան, Կարապետյանի իշխանություններին երկխոսության հրավիրելու տևական դիմումները մնալու են անպատասխան, քանզի իշխանություններին ձեռնտու է Տիգրան Կարապետյանի ներկայիս դերը: Իշխանությունները գիտակցում են, որ հնարավոր չէ Ազատության հրապարակն անընդհատ պահել, քանզի փողոցային առևտուրն էլ է արգելվում: Իշխանություններին պետք էր մի ուժ, որը պայքարի մեջ կմտներ ՀԱԿ-ի հետ Ազատության հրապարակի համար: Այսօր արդեն Ազատության հրապարակի համար պայքարը գնալու է ոչ թե իշխանությունների և ՀԱԿ-ի միջև, այլ ՀԱԿ-ի և Տիգրան Կարապետյանի: Իշխանությունները նաև ցանկանում են ևս մեկ տարանջատում մտցնել, համաձայն որի` քաղաքական խնդիրնրը ներկայացնող ուժը ընկալվի որպես արևմտամետ, իսկ սոցիալական խնդիրները` ռուսամետ: Իշխանությունները չափազանց մտահոգ են, որ ընդդիմությունը կստանա Արևմուտքի աջակցությունը, այս առումով իշխանություններին ձեռնատու է, որ հրապարակը գրավի մի այնպիսի ուժ, որը արևմուտքի աջակցությանը երբեք չի արժանանա, իսկ այդպիսի ուժ է հենց Տիգրան Կարապետյանը, ով անընդհատ քննադատում է Արևմուտքին: Ի վերջո, Կարապետյանի համար ամենավճռական կոդը պետք է լիներ մարտի մեկի զոհերի հարազատներին եթեր տրամադրելը, ինչը նա չարեց և ինչը նրան բավականին կշիռ կբերեր և համոզիչ կլիներ, քանզի երեք տարի է անցել և որևէ մի հեռուստաալիք այդ մարդկանց խոսք ասելու հնարավորություն չի տվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում