Saturday, 04 05 2024
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

ՀՅԴ համոզմամբ, եթե անգամ դաշնակցական նախագահ լինի, այս երկիրը երկիր չի դառնա

2013թ.-ի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կպաշտպանի ոչ թե Սերժ Սարգսյանի թեկնածությունը, այլ ընտրության կգնա, ամենայն հավանականությամբ, իր թեկնածուով: Սակայն դեռ պարզ չէ` ապագայում կոալիցիայի մաս կկազմի՞, թե՞ ոչ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը:


– Պարոն Շահբազյան, ինչպե՞ս եք գնահատում քաղաքական վերջին «մաքրագործումը»: 2009թ. քաղաքապետի ընտրություններում Գագիկ Բեգլարյանը ամենալավն էր, և «Հանրապետական» կուսակցությունը նրա դեմքով էր ընտրություններին գնում: 2010թ.-ին Գագիկ Բեգլարյանը դարձավ բիրտ ուժի մարմնավորում, և Սերժ Սարգսյանը որոշեց պայքարել այդ բիրտ ուժի դեմ: Այդ պայքարը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել: Ըստ Ձեզ, իշխանությունն ի վիճակի՞ է ներսից վերափոխվելու:


– Շեշտեմ, որ այդ բոլոր գնահատականները Ձերն են, ոչ թե իմը: Ինձ համար սա պարզ կադրային փոփոխություն է, որ որևէ իշխանություն, որևէ կառավարություն, որևէ նախագահ որևէ պահի իրականացնում է: Նրանք տեսնում են, որ տվյալ մարմինը իրեն սպասվածին համահունչ չի դրսևորում կամ ինչ-ինչ պատճառներով գնում են փոփոխությունների: Հիմա որոշակի ոլորտներում կատարվեցին փոփոխություններ. գուցե իշխանության համար դրանք ավելի բացասական ոլորտներ էին, գուցե խնդիրներ կային նրանց գործունեության հետ կապված: Չեմ ցանկանում դատողություններ անել հատկապես քաղաքապետի հետ կատարվածի մասով: Սակայն տեսանք, որ դա ունեցավ շարունակություն: Ուրեմն այդպիսի մի ծրագիր հավանաբար կար: Այդ ծրագիրը հենց համերգի օրը չծնվեց: Ինչպես տեսանք, դրան հետևեցին մի շարք այլ փոփոխություններ, պաշտոնազրկումներ, նոր նշանակումներ և այլն: Ավելին, իշխող կուսակցության ներկայացուցիչները խոստովանում են, որ պաշտոնանկությունները կարող են շարունակություն ունենալ:


– Ձեզ ճի՞շտ հասկացա. այսինքն` եթե Գագիկ Բեգլարյանը չծեծեր Արամ Կանդայանին, նա, միևնույն է, պաշտոնանկ կարվե՞ր:


– Այո՛, ես կարծում եմ: Գուցե և դա է եղել ուղղակի պատճառը: Գուցե: Այսինքն` դա էլ փոքր պատճառ չէր, որպեսզի նման որոշում կայացվեր: Բայց եթե այս փոփոխությունները պետք է բերեն իսկապես դրական տեղաշարժերի, կհամարենք, որ դրանք արդարացված են: Եթե չպետք է լինեն այդ փոփոխությունները, մենք բոլորս, ուզենք, թե չուզենք, եզրակացություն պետք է անենք, որ ընդամենը կադրային փոփոխություններ էին,  փոփոխությունների հիմքում ծրագրային, գաղափարական խնդիրներ չկային, այլ դրանք կապված էին անձերի հետ: Միաժամանակ բարեփոխումները, իմ կարծիքով, չեն կարող պայմանավորված լինել անձերի փոփոխությամբ, որովհետև անձը գալիս է, իսկ համակարգը մնում է, ծրագիրը մնում է, գործելակերպը մնում է: Եվ այսպես է արդեն 20 տարի, որովհետև ամբողջ գերատեսչությունները, համակարգերը թաթախված են այդ նույն արատավոր երևույթների մեջ: Ի վերջո, գալ հասնել նրան, որ ասենք՝ 2010 թ. աշնանը սկսած փոփոխությունները իրենց վերջնահաշվում կամ վերջնագծում հանգեցրին լուրջ արմատական փոփոխությունների: Միայն այդկերպ հնարավոր կլինի երկրում իրավիճակ փոխել:


– Այս ամենը բարձրաձայնելով հանդերձ` ՀՅԴ-ն այդպես էլ չի դառնում արմատական ընդդիմություն: Տպավորություն է ստեղծվում, որ չի էլ ձգտում դրան, ո՞րն է պատճառը: Սերժ Սարգսյանը մասնակցում է Դաշնակցության հերթական տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Ո՞րն է պատճառը, որ ՀՅԴ-ն չի ցանկանում Սերժ Սարգսյանին այնպիսի ընդդիմություն լինել, ինչպիսին Լևոն Տեր-Պետրոսյանին էր:


– Գիտեք ինչ, էլի ձեր գնահատականների հետ համաձայն չեմ: Կարելի է այդ սուր ասվածի փակագծերը լայն բացել: Մի կողմից ծայրահեղ և մյուս կողմից ոչ ծայրահեղ, այլ կառուցողական: Սուր ընդդիմությունը մեր կողմից դրսևորվել է, օրինակ, անցած երկու տարում, երբ սուր խնդիրներ են եղել, և մենք քննադատել ենք: Մինչև 2010թ.-ի ավարտը հայ-թուրքական հարցում իշխանության հետ շատ սուր հակադրվել ենք: Ինչպես նաև բյուջեի, օտարալեզու դպրոցների, մի շարք օրինագծերի շուրջ: Բայց կա ընդդիմություն-իշխանություն հարբերության մի տեսակ, որը առավել կառուցողական է, և արդյունքն էլ ավելի տեսանելի է: Եվ կա մի տեսակ, որը թեև կարող է սուր լինել, բայց արդյունք չի տալիս: Օրինակ` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժի սուր գործելակերպը, աղմուկը այս 2-3 տարվա ընթացքում ի՞նչ արդյունք տվեց: Մարդիկ նպատակ են դրել` մենք ոչ մի բան չենք ուզում, միայն իշխանափոխություն, որպեսզի մենք գանք շտկենք: Բայց մենք առաջին օրից ասել ենք, որ չի լինելու դա: Անցավ գնացքն, անցավ: Ընտրությունից հետո գնացքն անցավ: Այո, մարդկանց հոգնեցրին, ջղեր քայքայեցին, լարում ու պառակտում ստեղծվեց: Բայց միայն այսքանը: Իսկ մենք հայ-թուրքականի մասով արեցինք լուրջ գործողություններ` սկսած Հանրապետության հրապարակը պաշարելուց` եթե կարելի ասել, հացադուլներ, նստացույց, գործունեություն խորհրդարանում և այլն: Սակայն սրան գնալով` չդրեցինք ծայրահեղ քայլեր: Այսինքն` Սերժ Սարգսյան, եթե չես անում, ապա հեռացիր կամ դու գող ես, ավազակապետ ես, քո թիմը, սենց, ընենց: Սա նշանակում է, որ իշխանությունը շրխկացնում է իր դուռը: Դու մնում ես դռան այս կողմում, նա մնում է դռան այն կողմում, ու դուք իրար չեք տեսնում, չեք լսում: Երկխոսության հնարավորությունը վերանում է: Դառնում է անիմաստ երկխոսության բարիկադների երկու կողմերում: Իսկ մենք կոալիցիայից դուրս գալուց հետո հարաբերությունները չփչացրեցինք կոալիցիայի հետ: Եվ հայ-թուրքական գործընթացի սառեցման գործում այս մեր ներդրումը մեծ է: Պահելով էթիկայի կանոնները` մենք շարունակեցինք խոսել և ազդել իշխանության վրա` մեզ միավորված կուսակցությունների օգնությամբ: Բառացի չեմ մեջբերում, բայց նախագահը «Հանրապետական» կուսակցության 20-ամյակին հայտարարեց, որ մենք այսօր ավելի խելոք ենք, քան երեկ: Եվ ամոթ չէ, եթե որևէ մեկը իր սխալները ընդունում է, և ամոթ չէ նաև ուրիշից սովորելը: Դրա համար ևս քաջություն է պետք: Ես կարծում եմ, որ որոշ չափով դա վերաբերում է նաև այս հարաբերություններին: Միանշանակ երկխոսության հնարավորությունը մեզ հնարավորություն տվեց ինչ-որ բան փոխել: Գո՞հ ենք այն վիճակից, ինչ այսօր կա` ո՛չ, բայց ընդունում ենք, որ բավական դրական տեղաշարժ տեղի է ունեցել: Չնայած հենց նույն խորհրդարանում շատ դեպքերում չենք կարողանում որոշ օրենքներ հետ կանչել:


– Սերժ Սարգսյանը «Հանրապետական» կուսակցության 20-ամյակին նվիրված ելույթում իր կոալիցիոն գործընկերներին իրեն սատարելու պահանջ ներկայացրեց: 2013-ի ընտրություններում ո՞վ է լինելու ձեր թեկնածուն, և հնարավո՞ր է, որ 2012 թ. ԱԺ ընտրություններից հետո կրկին կոալիցիա կազմեք իշխանության հետ:


– Նախ` մենք չգիտենք, թե 2013թ. ինչ որակի, ինչ իշխանություն կձևավորվի, քանի որ նոր իշխանության հիմքը կդրվի 2012թ.-ին: Հետևաբար, այսօր այդ մասին խոսելը շատ վաղ է: Մենք մի որոշում ունենք, որի համաձայն, այս ընթացքում Դաշնակցությունը չի կարող կոալիցիային միանալ: Սա մեր տեսանելի հեռանկարն է: Բայց թե ինչ կկատարվի 2012-2013-ից հետո՝ այսօր դժվար է ասել, որովհետև մենք հետագա ուժերի հարաբերակցությունը չգիտենք, թե ինչ կլինի: Ամփոփելով միտքս` ասեմ, որ մեր պահվածքը բարոյական տեսանկյունից պարտավորիչ է դառնում նաև իշխանության համար: Տեսեք, նախագահը ընդունեց մեր 120-ամյակի միջոցառմանը մասնակցելու հրավերը: Բայց ցավում եմ, որ լրագրողները ուշադրությունը սևեռեցին դրա վրա, ոչ թե Արմեն Ռուստամյանի խոսքի, որն իր տարեվերջյան ամփոփիչ ելույթում սուր քննադատության ենթարկեց իշխանությանը, այդ թվում՝ և նախագահին: Կարծում եք՝ շա՞տ հաճելի էր այդ ամենը լսել: Բնականաբար՝ ոչ, բայց քաղաքակիրթ հարաբերությունները երկխոսության տեղ ամեն դեպքում թողնում են: Հիշո՞ւմ եք՝ նախկին տարիներին եղել են քաղաքական ուժեր, ովքեր դնում էին նախագահի հրաժարականի հարցը: Իրենք մի նշաձող էին դնում, որի վրայից չէին կարողանում թռչել: Հետո իրենք իրենց մարմինն էին ջարդուփշուր անում և ասպարեզից դուրս գալիս. ի՞նչ եղան այդ բոլոր հրաժարական գոռացողները: Այս ծայրահեղ, արմատական ընդդիմությունը համոզված է, որ կարող են լինել արտահերթ ընտրություններ, բայց այդ ամենը՝ հասարակության ներվերը ձգելու հաշվին: Եվ ցանկացած պատրվակ, խնդիր, հենց բանտարկվածների խնդիրը, – բանտարկված եմ ասում, քաղբանտարկյալ չեմ ասում, – օգտագործվում է, որպեսզի ժողովրդի ներվը ձգեն ու հրապարակներում պահեն: Սա նշանակում է խաբել: Մեր և նրանց սկզբունքային տարբերությունը ո՞րն է` մենք ասում ենք, որ անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի: Ես չեմ հավատում, որ եթե Պողոսին Պետրոսը փոխարինի՝ այս երկրում վիճակ կփոխվի:


– Այսինքն` եթե տվյալ իշխանությանը Դաշնակցության ներկայացուցիչը փոխարինի, ապա այս երկիրը կրկին երկիր չի դառնա:


– Այո՛, եթե դա կլինի անձերի փոփոխություն: Եթե վաղը դաշնակցական նախագահ կգա կնստի, կհենվի նույն կադրերի, նույն ծրագրերի վրա` ոչինչ չի փոխվի: Փոփոխությունը պետք է լինի ծրագրային, դրա համար մենք ասում ենք, որ ամբողջական իշխանության փոփոխություն է անհրաժեշտ: Այսինքն` համակարգային փոփոխություն, որը նոր բարեփոխումների հնարավորություն կստեղծի:


– Ամեն դեպքում, հավանակա՞ն է, որ 2013թ. նախագահական ընտրություններին Դաշնակցությունն առաջադրի ոչ թե իր թեկնածուին, այլ պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:


– Չեմ կարծում: Ես չեմ ցանկանում հաստատ բան ասել, որովհետև մեզանում որոշումները ժողովների արդյունքում են կայացվում, որին մասնակցում են բոլոր դաշնակցականները: Սակայն ես շատ ավելի հավանական եմ համարում, որ Դաշնակցությունը 2013թ. նախագահական ընտրություններին կգնա իր թեկնածուով: Այսօր իմ շրջապատում իմ ընկերներից շատերը այդպես են մտածում:


– Կարոտո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանին: Նրա վերադարձը հավանական համարո՞ւմ եք:


– Եթե խոսեմ` դա գուշակություն կլինի: Հետևաբար դժվարանում եմ ասել: Մենք քաղաքական ուժեր ենք և սովոր ենք այն դաշտին, որը գոյություն ունի: Այսօրվա քաղաքական դաշտում Ռոբերտ Քոչարյանը բացակա է: Մենք` որպես քաղաքական ուժ, կլինի Ռոբերտ Քոչարյանը, չի լինի, մեր գործունեությունը իրականացնում ենք: Վաղը ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, Պողոս Պողոսյանի, չգիտեմ ում ինչ քաղաքական ուժեր առաջ կգան, ինչ փոփոխություններ կլինեն` մենք կճշտենք մեր նոր մարտավարությունը: Բայց քանի դեռ վիճակն այս է, մենք կողմնորոշվում ենք ըստ այս վիճակի: Քաղաքական դաշտը կա այնպես, ինչպես կա: Բայց Հայաստանի քաղաքական դաշտը շատ կարիք ունի ազնիվ, գործիմաց, ազգային, տնտեսվարող դիմագիծ ունեցող գործիչների:


– Իսկ Ռոբերտ Քոչարյանը համապատասխանո՞ւմ է այդ դիմագծերին:


– Ես անուններ ինչու տամ: Ես չգիտեմ` ով կգա, ով չի գա, ով ավելի ակտիվ կլինի: Ես հո չեմ կարող որևէ մեկի փոխարեն իր ցանկությունն ու անելիքը որոշել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում