Monday, 13 07 2026
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադների համաձայնագիրը` անհնազանդության մասին

Հայաստանի քաղաքացիներ նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև

Մենք` Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժող բրիգադների մասնակիցներս, պայքարում ենք մեր երկրում օրենքի գերակայության սկզբունքի կայացման համար: Յուրաքանչյուրը, ով հավատում է, որ ընդհանուր ջանքերով և համարձակ գործողություններով մենք կվերականգնենք օրինականությունը Մաշտոցի պուրակում, կարող է միանալ մեր նախաձեռնությանը: Քաղաքացիական անհնազանդության մասնակից դառնալու համար անհրաժեշտ է միանալ Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագրին:

Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագիր
Մեր քաղաքացիական անհնազանդության պատճառը Հայաստանի իշխանությունների արհամարհական վերաբերմունքն է Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների դեմ երիտասարդ գործիչների բողոքին;

Մեր քաղաքացիական անհնազանդության նպատակն է տապալել իշխանության խորին համոզմունքն առ այն, որ նա իրավունք ունի անբարեխիղճ վերաբերվել հանրության առջև ունեցած իր պարտականություններին և չարաշահել սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները;

Քաղաքացիական անհնազանդությունը մեր միջոցն է Մաշտոցի պուրակը ինքնակամ շինություններից առանց բռնության ազատելու համար;

Մաշտոցի պուրակի խնդիրը փոքր խնդիր չէ: Իշխանությունները վախենում են, որ եթե այսօր այստեղ զիջեն, վաղը կզիջեն ամենուր;

Մեզանից յուրաքանչյուրը կամավոր է միանում քաղաքացիական անհնազանդության գործողություններին: Յուրաքանչյուրս գիտակցում է իր համար այդ քայլից բխող բոլոր վտանգները, որոնք սպառնում են մեր կյանքին, առողջությանը, ազատությանը և բարեկեցությանը;

Մեզանից յուրաքանչյուրը իր հաշվին է ձեռք բերում քաղաքացիական անհնազանդության գործողությունների համար անհրաժեշտ պարագաները;

Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է անբողոք կրել քաղաքացիական անհնազանդության հետևանքով իր համար առաջացած բոլոր զրկանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում