Saturday, 18 07 2026
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա

Խարկովի նախկին նահանգապետ Արսեն Ավակովը դեռ երկար կմնա Իտալիայում

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի զինակից, Խարկովի նախկին նահանգապետ Արսեն Ավակովը դեռ երկար կմնա Իտալիայում: Այս մասին հայտարարել է ուկրաինացի պատգամավոր, Ուկրաինայում «Ինտերպոլի» նախկին ղեկավար Կիրիլ Կուլիկովը: Այս մասին հայտնում է comments.ua-ը:

Նրա խոսքով` հանցագործների արտահանձնման միջազգային գործընթացները բավական երկար են տևում:

«40 օրում Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պետք է հավաքի բոլոր նյութերը` կապված Ավակովի գործի հետ, դրանք թարգմանի իտալերեն, հաստատի նոտարով, սահմանված կարգով նախապատրաստի ու ուղարկի տեղական դատարան: Ու միայն այդ ժամանակ դատարանը կորոշի` կա՞ն արդյոք իրավական հիմքեր նրան արտահանձնելու համար»,- բացատրել է Կուլիկովը:

Ընդ որում, մեկնաբանելով Ավակովի կողմից քաղաքական փախստականի կարգավիճակի ձեռքբերման հնարավորությունը՝ նա նկատել է, որ դրա համար հարկավոր է հենց ձերբակալվածի ցանկությունը: «Ինչ վերաբերում է Ավակովին, ապա մենք դեռ չենք խոսում նրա մասին` որպես քաղաքական փախստականի: Անձամբ Ավակովը, որքան գիտեմ, այդ մասին չի հայտարարել: Միայն այն բանից հետո, երբ լուծվի նրա արտահաձնման հարցը, կարող է քննարկվել քաղաքական փախստականի կարգավիճակի հարցը, և դա կլինի միան Արսեն Ավակովի ընտրությունը: Ընդ որում՝ իտալալական իշխանությունների ցանկացած պատասխան` թե՛ դրական ու թե՛ բացասական, կարելի է բողոքարկել»,- ընդգծել է պատգամավորը` հավելելով, թե այս ամբողջ ժամանակահատվածում Ավակովը պետք է գտնվի Իտալիայում:

Հիշեցնենք, որ 2010թ. փետրվարի 9-ին` Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի հաղթանակից 2 օր անց նա հրաժարական տվեց Խարկովի նահանգապետի պաշտոնից:

Ուկրաինական իշխանությունները Ավակովի նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում` մեղադրելով նրան ծառայողական պարտականությունների չարաշահման մեջ: Նրա նկատմամբ հարուցվել է 2 քրեական գործ` կապված հողատարածքների անօրիանական սեփականաշնորհման հետ: Կալանավորումից անմիջապես հետո Կիևը պահանջել է նրան արտահանձնել։ Միաժամանակ Տիմոշենկոյի կուսակցությունը դիմել է Իտալիայի կառավարությանն ու «Ինտերպոլին»` խնդրելով չհանձնել նրան Ուկրաինայի իշխանություններին, քանի որ այդ պարագայում նա կդառնա երկրի իշխանությունների և նախագահ Վիկտոր Յանուկովիչի հերթական զոհը: Ներկայումս ուկրաինացի քաղաքական գործիչը Ֆրոզինոնեի բանտում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում