ԱՄՆ-ի կառավարությունը մտադիր է շտապ վերացնել Ջեքսոն-Վենիկի փոփոխությունները և ամբողջովին կարգավորել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոն Քիրքի զեկույցում: Փաստաթուղթը այսօր ուղարկվել է ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին:
18-ամյա բանակցություններից հետո Ռուսաստանի՝ ԱՀԿ մտնելու փաստը Քիրքը գնահատել է, որպես «պատմական իրադարձություն», որը նոր փուլ կբացի ԱՄՆ-ի և ՌԴ-ի տնտեսական հարաբերություններում։
Սակայն զեկույցում նշվում է, որ ներկա դրությամբ անհնար է Ռուսաստանի մասնակցությունը ԱՀԿ–ին, որովհետև ԱՄՆ-ում դեռ գործում են Ջեքսոն-Վենիկի փոփոխությունները: Զեկույցում առաջարկվում է հանել այդ փոփոխությունները:
Քիրքի գրասենյակը տարածել է ևս երկու զեկույցներ՝ առևտրում տեխնիկական և սանիտարական խոչընդոտների մասին:
Որպես բարդացնող հանգամանք է դիտվում Բելառուսի և Ղազախստանի հետ Ռուսաստանի մաքսային միությունը:









































