Կենտրոնական Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար կամուրջը, որն անցննում է խոր անդունդի վրայով:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի մամուլին, երթևեկության համար նախատեսված «Այչժայ» կամուրջի երկարությունը հասնում է 1176 մետրի, այն գտնվում է 355 մետր բարձրության վրա:
Կամուրջի շինարարությունը սկսվել է 2007 թ. չինական յուրօրինակ տեխնոլոգիաներով: Կամուրջն ունի յուրաքանչյուր ուղղությամբ երկու ուղեգիծ, առավելագույն թույլատրելի արագությունը 80 կմ ժամ է: Կամուրջը դարձել է Չանշա և Չունցին քաղաքները կապող կարևոր հանգույց:










































