Արգենտինայի կառավարության որոշումը, ըստ որի՝ կապի օպերատորին փոխելու դեպքում բջջային հեռախոսահամարների նկատմամբ սեփականության իրավունքը պահպանվում է, արդեն ուժի մեջ է մտել: Այս մասին հայտարարել է Արգենտինայի կապի և հեռահաղորդակցության դաշնային գործակալությունը:
Նոր համակարգի ներդրումը մեկուկես տարի է տևել, և կապի օպերատորները դրա վրա ծախսել են 40 միլիոն դոլար: Մի քանի ամիս այն փորձարկվել է 55 փոքր քաղաքներում:
Այսօրվանից երկրի յուրաքանչյուր քաղաքացի իր հեռախոսահամարի ցմահ սեփականատերն է: Նա կարող է փոխել օպերատորին` ընտրելով իր համար հարմար սակագներն ու ծառայությունները:
Սա հեռահաղորդակցության ոլորտում իսկական հեղափոխություն է` հեռախոսահամարը ոչ թե օպերատորի, այլ օգտատիրոջ սեփականությունն է:







































