Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Սերժ Սարգսյանը փորձում է կառավարել ռիսկերը

Ելույթ ունենալով Սեուլում անցկացվող միջուկային անվտանգության Գագաթնաժողովում, Սերժ Սարգսյանը խոսելով էներգետիկ անկախության մասին, արել է բավական ուշագրավ մի արտահայտություն: «Հայաստանի չորս անմիջական հարևաններից երկուսը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, երկու տասնամյակ շարունակ շրջափակման մեջ են պահում մեր երկիրը՝ ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, այլընտրանք չթողնելով նաև էներգետիկ անկախության ուղիների ընտրության հարցում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Պարզ է, որ խոսքը Հայաստանը շրջափակած Ադրբեջանի և Թուրքիայի մասին է: Սակայն բավական ուշագրավ է հատկապես էներգետիկ անկախության մասին խոսքը: Բանն այն է, որ Հայաստանը ներկայումս էներգետիկ առումով ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, քանի որ իր էներգետիկ կարիքները հոգում է կամ ռուսական հովանու ներքո աշխատող ատոմակայանով, որի վառելիքի հարցը ռուսներն են լուծում, կամ գազով աշխատող Հրազդանի ՊՇԷԿ-ով, որը սակայն ներկայումս գրեթե չի էլ աշխատում: Նաև կան հիդրոկայանները, որոնք սակայն քիչ ծավալ են ապահովում ընդհանուր էներգարտադրության մեջ: Իսկ էներգետիկ համակարգի գրեթե 80 տոկոսն էլ հանդիսանում է Ռուսաստանի սեփականությունը:

Այդպիսով, Հայաստանն էներգետիկ առումով լիովին կախված է Ռուսաստանից: Եվ այդ տեսանկյունից, խոսելով էներգետիկ անկախության մասին, Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, նկատի ունի հենց Ռուսաստանից անկախանալը և փաստորեն այդ հարցում խոչընդոտ է մատուցում Թուրքիային և Ադրբեջանին: Այլ կերպ ասած՝ պաշտոնական Երևանը միջազգային բարձր մակարդակում, թերևս, առաջին անգամ ձևակերպում է Ռուսաստանի գերազդեցությունից Հայաստանը դուրս բերելու մի մոդել, որտեղ իբրև արգելք մատնանշում է Թուրքիան և Ադրբեջանը: Իհարկե, առայժմ այդ ձևակերպումը բավական անուղղակի է, հարաբերական, բայց փաստացի նաև ակնհայտ է, որ պաշտոնական Երևանն առաջին անգամ է Հայաստանի ապաշրջափակումը մատուցում նաև որպես Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու ճանապարհ:

Պաշտոնական Երևանի հռետորաբանության մեջ այդ նոր շեշտադրումը բավական հետաքրքրական համատեքստ է պարունակում հատկապես այն առումով, որ Հայաստանում ներկայումս նախընտրական շրջան է, և այդ շրջանին իշխանությունը մոտենում է ոչ թե մոնոլիտ բուրգի, այլ տարբեր շահեր ունեցող տարաբնույթ խմբերի և կլանների առկայությամբ: Այդ համատեքստում Արևմուտքին ուղղված ակնհայտ ժեստով Սերժ Սարգսյանը, թերևս, փորձում է որոշակիորեն ապահովագրվել Հայաստանի այդ բազմակլան համակարգում ռուսական մանիպուլյացիաներից, որի շնորհիվ Մոսկվան կարող է Սարգսյանին դնել իսկապես բարդ ընտրական իրավիճակի առաջ: Այդ դեպքում նա, բնականաբար, դժվարությունների առաջ կկանգնի Արևմուտքին տված խոստումների առումով: Եվ թերևս հենց այդ հեռանկարները հաշվարկելով, Սերժ Սարգսյանը փորձում է առիթն օգտագործել նոր շեշտադրումների միջոցով իրավիճակը հավասարակշռելու և Մոսկվայի ու Արևմուտքի միջև իր համար առկա ռիսկերը հնարավորինս կառավարելի դարձնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում