Monday, 13 07 2026
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Freedom House-ի զեկույցը էական ազդեցություն չի գործի ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։


– Այս տարի Թուրքիան ստանձնեց ԵԽԽՎ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահությունը: ԵԽԽՎ-ի նախագահը ևս ազգությամբ թուրք է: Կարծիք կա, որ այս ճակատում կարող են աննպաստ զարգացումներ մեկնարկել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Չի բացառվում, որ Թուրքիան, որտեղ այս տարի խորհրդարանական ընտրություններ են, որոշի այս ուղղությամբ հարձակողական քաղաքականություն վարել:


– Իսկ դուք ինչի՞ց եք ենթադրում, որ Թուրքիան որևէ հարձակողական քայլ է ձեռնարկելու:


– Ենթադրությունները իմը չեն. նման մտավախություն ունեն մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ և իշխող Հանրապետական կուսակցությունից:


– Ես նման վարկածները չեմ կիսում, և կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը այն կառույցը չէ, որտեղ Թուրքիան կարող է սեպարատ գործողություններ սկսել Հայաստանի և հայ ժողովրդի դեմ:


– Հայաստանի իշխանական որոշ շրջանակներ մտավախություն ունեն նաև, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ կփորձի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից տեղափոխել Միավորված ազգերի կազմակերպություն: Այս հարցում և՞ս մտավախություններ չունեք:


– Ես նման վտանգ չեմ տեսնում, որովհետև Թուրքիան կոնֆլիկտի կողմ երկիր չէ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ որ նրանք փորձում են խնդիրը տեղափոխել Միավորված ազգերի կազմակերպություն, չեմ կարծում, թե դա արդյունավետ ճանապարհ է նույնիսկ ադրբեջանական երևակայությունը բավարարելու համար: Այն պարզ պատճառով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը այն հարթակը չէ, որտեղ բանակցություններ են ընթանում: Ինչ վերաբերում է Բաքվի ձգտումներին, կարող եմ հակադարձել ընդամենը նրանով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է Միավորված ազգերի մանդատով, և դրանով ամեն ինչ ասված է: Ինչ տարբերություն՝ հարցը ՄԱԿ-ո՞ւմ են քննարկում, թե՞ ԵԱՀԿ-ում: Բացի այդ, կա հարցի կարգավորման՝ միջնորդների կողմից մշակված հայեցակարգ, և, կարծում եմ, Ադրբեջանը պետք է հստակ պատասխանի մեկ հարցի՝ ինքը պատրա՞ստ է բանակցություններով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ճշտել հետագա հարաբերությունները:


 – Դատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ընթացքից՝ նման միտում տեսնո՞ւմ եք:


– Ժամանակը ցույց կտա: 2011 թ. դեռ նոր է սկսվում: Սպասվում է արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում: Կարծում եմ այդ հանդիպումից հետո պարզ կլինի, թե 2011թ. քաղաքական կարգավորման տեսանկյունից ինչ ռեժիմով կսկսվի:


– Իսկ դուք և Լեռնային Ղարաբաղի իշխանությունը ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից:


– Ես, անկեղծորեն, որևէ լուրջ առարկայական ակնկալիք չունեմ:


– Իսկ ակնկալիք ունե՞ք, որ Հայաստանի գործող իշխանություններին կհաջողվի Լեռնային Ղարաբաղին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ:


– Դա Հայաստանի իշխանությունների խնդիրն է:


 


– Ամերիկյան Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը բավական ազդեցիկ է կառավարման շրջանակներում, աշխարհի ճանաչված պետություններում և չճանաչված միավորումներում ազատության մասին իր հերթական տարեկան զեկույցում Լեռնային Ղարաբաղը դասել է ոչ ազատ երկրների շարքում: Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:


 


– Մեկ տարի առաջ ձեր նշած կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղը դասել էր մասամբ ազատ երկրների շարքում: Եթե մեկ տարի առաջ Միացյալ Նահանգները Freedom House-ի խորհրդատվությամբ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա կարծում եմ, որ եթե այս տարի էլ Լեռնային Ղարաբաղը դասում է ոչ ազատ երկրների շարքում, դա էական ազդեցություն չի գործի Միացյալ Նահանգների կառավարության արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում միջնորդի նրա դերակատարության վրա:


– Ի դեպ, Freedom House-ում նման գնահատականը պայմանավորվում էր այն հանգամանքով, որ ԼՂ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերը մասնակցություն չցուցաբերեցին:


– Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների խորհրդարանում ընդհանրապես ընդդիմություն գոյություն չունի այն դասական պատկերացմամբ, որ ընդդիմությունը պետք է պայքարի իշխանության դեմ: Այդպիսի մրցակցություն Միացյալ Նահանգների խորհրդարանում և, ընդհանրապես, հասարակական կյանքում չկա: Միացյալ Նահանգներում ցույցեր, ընդգծված ընդդիմադիր ելույթներ ընդհանրապես չկան: Դրանից պե՞տք է ենթադրել, որ Միացյալ Նահանգները ոչ ազատ երկիր է:


– Նախորդ տարվա վերջին Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում պասսիվություն նկատվեց։ Ի՞նչ եք կարծում, 2011 թ. կարգավորման բանակցային գործընթացը ակտիվություն հանդես կբերի՞:


– Քանի որ 2011թ. նոր է սկսվում, և հունվարի վերջին տասնօրյակում ակնկալվում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն, ապա կարծում եմ, որ տարվա մասին ենթադրություններ կարելի է անել միայն այդ հանդիպումից հետո:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում