Monday, 20 07 2026
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Մահապատժի ենթարկված ահաբեկչի մայրը խնդրում է Լուկաշենկոյին իրեն հանձնել որդու մարմինը

Մինսկի մետրոյի ահաբեկչության մեջ մեղադրվող Վլադիսլավ Կովալյովի մայրը՝ Լյուբով Կովալյովան դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ խնդրելով իրեն փոխանցել մահապատժի ենթարկված որդու մարմինը:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, ավելի վաղ քրեակատարողական հիմնարկից նրան ծանրոց է եկել, որտեղ Վլադիսլավի անձնական իրերն են եղել: Դրանց մեջ եղել են թեյ, շաքարավազ, մարտի 8-ը և ծնունդը շնորհավորող չլրացված բացիկներ:

Գերագույն դատարանի պաշտոնական ծանուցումը, որով հայտնում էին, որ Կովալյովի նկատմամբ դատավճիռն ի կատար է ածվել, նրա ընտանիքը ստացել է մարտի 17-ին: Հենց այդ օրն էլ հայտնել են երկրորդ ահաբեկչին` Դմիտրի Կոնովալովին մահապատժի ենթարկելու մասին:

Երկրի օրենքներով՝ մահապատժի ենթարկվածի մարմինն ազգականներին չի տրվում, թաղման ժամանակի ու վայրի մասին էլ ոչինչ չի հայտնվում: Բայց ամեն դեպքում Կովալյովի մայրն իր դիմումում գրում է. «Մեզ Վլադին հրաժեշտ տալու հնարավորություն տվեք, թույլ տվեք նրան հուղարկավորել ուղղափառ քրիստոնեական օրենքների համաձայն»։

Հիշեցնենք, որ Վիտեբսկի բնակիչներ Վլադիսլավ Կովալյովը և Դմիտրի Կոնովալովը մահապատժի էին դատապարտվել անցած տարի Մինսկի մետրոյում պայթյուն իրականացնելու համար։ Այն ժամանակ զոհվել էր 15 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին:

Հետաքննության ժամանակ երկուսն էլ մասամբ ընդունել են իրենց մեղքը: Հետագայում դատարանում Կովալյովը հրաժարվել է իր տված ցուցմունքներից՝ հայտարարելով, որ խոստովանությունն արել է ճնշման ներքո:

Երիտասարդներին մահապատժի ենթարկելու մասին լուրը վրդովմունք է առաջացրել Եվրամիությունում, որը կոչ էր անում բելառուսական իշխանություններին մահապատիժ չկիրառել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում