Մոսկվան աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին՝ կապված Աֆղանստանում առաքելության մանդատը երկարացնելու հետ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտի 22-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայն ընդունել է 2041 բանաձևը՝ 12 ամսով ՄԱԿ-ի առաքելության մանդատն Աֆղանստանում երկարացնելու մասին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաքելության նորացված մանդատը նպատակ ունի ամրապնդել Աֆղանստանի ինքնիշխանությունը և ղեկավար դերը երկրի կառավարման գործում:









































