Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

ՊԵԿ-ն իրականում 20 մլրդ դրամով չի գերակատարել

Իր տարեվերջյան ամփոփիչ ելույթում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտարարել էր. «Պետական եկամուտների կոմիտեն տարին ամփոփել է` ապահովելով շուրջ 590 մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը ծրագրած ցուցանիշը գերազանցում է շուրջ 20 մլրդ դրամով: Համեմատության համար հարկ է նշել, որ 2010թ. հարկային եկամուտները գերազանցել են 2009թ. ցուցանիշը` շուրջ 70 մլրդ դրամով»: Առաջին հայացքից «խոսուն» թվացող այս թվերի հետևում, սակայն, լրիվ ուրիշ բան է թաքնված:

Դա ցույց տալու համար նախ հստակեցնենք ՊԵԿ նախագահի արած երկու համեմատությունները: Նա մի կողմից 2009թ. հարկային եկամուտները համեմատում է 2010թ. հարկային եկամուտների հետ ու ասում, որ աճը կազմել է 70 մլրդ դրամ: Իսկ մյուս կողմից էլ` համեմատում է 2010թ. համար ծրագրված հարկային եկամուտները 2010թ. փաստացի հավաքագրված հարկային եկամուտների հետ ու ասում, որ ծրագրած ցուցանիշը գերակատարել է 20 մլրդ դրամով: Առաջինի պարագայում` 70 մլրդ դրամը տոկոսի վերածելիս ստանում ենք, որ 2010թ. հարկային եկամուտները աճել են 13.4%-ով (70 մլրդ-ը բազմապատկած 100-ի, բաժանած 520 մլրդ-ի): Սակայն 2010թ. 2009թ. համեմատ սպառողական գների աճը կազմել է 9.4%, ինչը նշանակում է, որ եթե ՊԵԿ-ը ոչ մի նոր բան էլ չաներ, 2009թ. համեմատ հարկային մուտքերը «մեխանիկորեն» պետք ավելանային ճիշտ այդ գնաճի չափով: Ստացվում է, որ հարկային մուտքերի իրական աճը (գնաճը հաշվի առած) կազմել է 4% (13.4%-9.4%): Իսկ եթե հաշվի առնենք նաև այն, որ 2009թ. համեմատ 2010թ. ՀՆԱ աճը կկազմի մոտ 2.6% (2010թ. հունվար-դեկտեմբեր ամսվա ՀՆԱ աճի վերաբերյալ տվյալները դեռ չկան, սակայն ակնհայտ է, որ դրանք շատ չեն տարբերվի հունվար-նոյեմբերի 2.6%-ից), իսկ ՀՆԱ 1 միավոր աճը տնտեսական օրենքներով պետք է որ ապահովի հարկային մուտքերի 2 և ավելի միավոր աճ, ապա ստացվում է, որ հարկային մուտքերի իրական աճը պետք է լիներ ոչ թե 4%, այլ` առնվազն 5.2%: Այսինքն` ՊԵԿ-ի «աշխատանքի» արդյունքը ՊԵԿ նախագահին գլուխ գովելու հիմք այս առումով ընդհանրապես չի տալիս, քանի որ իրականում հարկային եկամուտները 2010թ. 2009թ. համեմատ ինչ-որ տեղ նվազել են:
Նույն սկզբունքը կիրառենք 2010թ. ծրագրված հարկային եկամուտների և փաստացի հավաքագրված հարկային եկամուտների նկատմամբ: ՊԵԿ նախագահն ասում է` իրենք գերակատարել են ծրագրվածը 20 մլրդ-ով: Հիմա տեսնենք, թե ինչ կմնա 20 մլրդ-ից գնաճն ու ծրագրված ՀՆԱ աճը հաշվի առնելուց հետո: Եթե 2010-ի ծրագրված ցուցանիշը եղել է 570 մլրդ դրամ, ինչպես ասում է Գ.Խաչատրյանը, ապա ստացվում է, որ 2009թ. համեմատ ծրագրված է եղել հավաքագրել 50 մլրդ-ով (կամ 9.6%-ով) ավելի գումար: Սակայն 2009-ի համեմատ 2010-ին 9.6%-ով ավելի հավաքագրում նախատեսված է եղել առավելագույնը 5.5% գնաճի պարագայում, հետևաբար 9.4% գնաճի պարագայում պետք է ապահովվեր հարկային մուտքերի 13.5% աճ (9.4%-5.5%+9.6%) կամ 70.2 մլրդ դրամ: Այսինքն` միայն գնաճի գործոնը հաշվի առնելիս արդեն ծրագրված ցուցանիշը պետք է մեխանիկորեն գերակատարվեր ավելի քան 20 մլրդ դրամով: Ծրագրվածից գերակատարումը հենց այդքան էլ կազմել է: Սակայն մյուս կողմից էլ` 2009թ. համեմատ ծրագրված է եղել հավաքագրել 50 մլրդ-ով (կամ 9.6%-ով) ավելի գումար ՀՆԱ 1.2% աճի պարագայում, ոչ թե ՀՆԱ 2.6% աճի պարագայում, ինչպես փաստացի կարձանագրվի 2010-ի համար: 4-րդ դասարանի մաթեմատիկան մեզ հուշում է, որ եթե ՀՆԱ 1.2% աճի պարագայում նախատեսել ես 50 մլրդ հարկային եկամուտների աճ, ապա ՀՆԱ 2.6% աճի պարագայում պետք է ունենայիր ավելի քան 100 մլրդ դրամ հարկային եկամուտների աճ (2.6% բազմապատկած 50 մլրդ, բաժանած 1.2%): Ստացվում է, որ ծրագրվածից ավելի մեծ փաստացի տնտեսական աճը պետք է ապահովեր ծրագրվածից ավելի քան 50 մլրդ դրամով ավելի մեծ հարկային մուտքերի աճ:
Ամփոփենք. գնաճի` նախատեսվածից ավելի մեծ աճը մեխանիկորեն պետք է հանգեցներ հարկային եկամուտների` նախատեսվածից (50 մլրդ դրամից) 20 մլրդ դրամով ավելի մեծ աճ, իսկ ՀՆԱ-ի` նախատեսվածից ավելի մեծ աճը պետք է հանգեցներ հարկային եկամուտների` նախատեսվածից (50 մլրդ դրամից) 50 մլրդ դրամով ավելի մեծ աճ: Երկու գործոնը միասին պետք է ապահովեին հարկային եկամուտների` նախատեսվածից (50 մլրդ դրամից) 70 մլրդ դրամով ավելի շատ հարկային մուտքեր: Իրականում նախատեսվածից 20 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ են հավաքագրվել: Մնացած 50 մլրդ դրամը ինչ-որ տեղ կորել է: ՊԵԿ-ը իրականում 2010թ. 50 մլրդ դրամով թերակատարել է հարկային եկամուտների հավաքագրումը, ոչ թե 20 մլրդ դրամով գերակատարել այն: Եվ այս արդյունքը ստացվում է պարզ թվաբանության միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում