Ինչպես արդեն հայտնել ենք, Քաբուլի ՆԳՆ շենքում սպանվել են երկու ամերիկացիներ: Եղած տեղեկատվության համաձայն՝ կրակոցները հնչել են վիճաբանությունից հետո, որի հետևանքով ԱՄՆ զինվորական փորձագետները տեղում մահացել են: Հանցագործը ևս սպանվել է:
Հաղորդվել էր, որ Աֆղանստանի ՆԳՆ շենքում ամերիկացի աշխատակիցների վրա կրակել էր նրանց արևմտյան գործընկերը: Ավելի ուշ սպանության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Թալիբան»-ը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Ակնհայտ է, որ վերոնշյալ պատահարը շուրջ հինգ օր Աֆղանստանում շարունակվող զանգվածային բողոքների շարունակությունն է:





































