Thursday, 02 05 2024
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին. «Հրապարակ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է

Երևանի թերագնահատված խնդիրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ական նախարարների հետ շրջում է գյուղեգյուղ և փորձում «կազմել» ՀՀԿ նախընտրական ծրագրի կմախքը: Մինչ այդ, վարչապետի կուսակից Տարոն Մարգարյանի գործունեության հետևանքով, Երևանից է կմախք մնում՝ ինչ որ բուտիկների մետաղական կոնստրուկցիաների տեսքով:

Ինչ է նշանակում Երևանի կմախք: Երևանի կմախք՝ նշանակում է Հայաստանի կմախք, որովհետև Երևանն այսօր Հայաստանի կեսից ավելին է, զգալիորեն ավելին: Երևանն այսօր Հայաստանն է: Զուտ վիճակագրական առումով դա իհարկե այդպես չէ, բայց երբ փորձենք համադրել Երևանի ֆունկցիոնալ նշանակությունը կենսագործության տարբեր ոլորտներում, ապա կտեսնենք, որ Հայաստանը Երևանն է: Իսկ դա արդեն նշանակում է, որ Երևանի ենթադրենք մի այգու կամ պուրակի մի փոքր խնդիրը իրականում համապետական նշանակության խնդիր է, որովհետև Հայաստանի այսպես ասած տեսակարար կշռում Երևանն ունի ահռելի չափաբաժին:

Ընդ որում, դա իհարկե անբնականորեն է ահռելի, պետության համար ռազմավարական վտանգ ներկայացնող ահռելիության, որովհետև չի կարելի թույլ տալ, որ պետության մեջ մի քաղաքը՝ թեկուզ մայրաքաղաքը, ունենա նման հսկայական չափաբաժին, այդքան շատ, ահռելի բան կախված լինի այդ քաղաքից: Հայաստանն ունի ապակենտրոնացվելու ստրատեգիական և անհապաղ անհրաժեշտություն, քանի որ Հայաստանի մյուս շրջանները վերածվել են ընդամենը ձևական գոյության սուբյեկտների:

Այլ կերպ ասած` Տիգրան Սարգսյանին հարկ է ոչ թե գյուղեր գնալ, այլ մտածել Երևանը գյուղեր ու շրջաններ տանելու մասին, նաև մտածել, թե Երևանի հետ ինչ է անում իր կուսակից քաղաքապետը: Միևնույն է, գյուղեր կատարած այցերից դրանց վիճակը էապես չի փոխվում: Դրա վկայությունն է այն, որ Հայաստանում գյուղացու վիճակում էական փոփոխություն չի եղել այն ժամանակից ի վեր, երբ Սերժ Սարգսյանի հրահանգով վարչապետն ու նախարարները սկսեցին օրը երեք անգամ գյուղ գնալ և նույնիսկ վարչապետի մակարդակով սովորեցնել կով կթելու արվեստը:

Միևնույն է, գյուղացին այդ բարձր մակարդակի թրեյնինգներից հետո կյանքի մակարդակի բարձրացում այդպես էլ չարձանագրեց, չթեթևացավ նաև գյուղացու վարկային բեռը: Մարդիկ ընդամենը ականատես եղան հեռուստաքարոզչության դոզայի բարձրացման, որից իրական կյանքի ոչ մի փոփոխություն բնականաբար չարձանագրվեց: Այնպես որ, գուցե արժե, որ վարչապետն ու իր կուսակիցները ուշադրություն դարձնեն այն ամենին, ինչ կատարվում է Երևանում: Երևանն է այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրը, այստեղից են այսօր խնդիրները տարածվում մարզեր, և այստեղից է, որ պետք է մարզեր տարածվեն նաև լուծումները: Եվ սա չափազանցություն չէ:

Երևանը դարձել է «ուռուցքի» պես մի բան Հայաստանի մարմնում, և այն պետք է կամաց-կամաց մաշել, պետք է կամաց-կամաց մաշել Երևանի կառավարման ավանդույթները, փոխել երևանյան կառավարման տրամաբանությունը, ինչը կարող է նաև տարածվել մարզերում որպես կառավարման, որպես տեղական իշխանության նորաձևություն: Երևանը պետք է բոլոր առումներով լիցքաթափել: Անհրաժեշտ է մայրաքաղաքը թեթևացնել թե պետական, թե ուսումնական-ուսանողական հաստատություններից, թե ազգային և պետական կարգավիճակ ունեցող այլ կառույցներից: Սա միայն Երևանի ֆիզիկական լիցքաթափման և նաև մարզերում այսպես ասած կյանքի նշանների ավելացմանն ուղղված լուծում չէ: Սա շատ կարևոր հոգեբանական ազդեցություն կարող է թողնել Հայաստանի կառավարման գործառույթները ստանձնած չինովնիկների վրա:

Նրանց հոգեբանությունը կարող է փոխվել, երբ սկսեն աշխատել տարբեր մարզերում, ոչ թե լճանալ Երևանի կենտրոնում: Երբ չինովնիկը աշխատանքի գնա մարզերում, նաև բնակվի այնտեղ, որևէ այլ քաղաքում, նրա հոգեբանության, երկրի մասին պատկերացումների և աշխարհայացքի մեջ կարող են տեղի ունենալ անգամ ակամա վերանայումներ, նա կարող է վերջապես հասկանալ և ըմբռնել, որ Հայաստանը միայն Երևանը չէ, որ հայաստանցիները միայն երևանցիները չեն, նա կարող է հասկանալ, թե ինչ ասել է երկիր, պետություն, նրա մեջ կարող են փոխվել Հայաստանի մասին քաղաք-պետություն ընկալումները, և նա կհասկանա, որ Հայաստանը լիարժեք պետություն է: Այդ հոգեբանության փոփոխությունը անպայմանորեն կհանգեցնի թե աշխատանքի որակի, թե նույնիսկ կենսակերպի որակական փոփոխության:

Սրանք հիմնարար խնդիրներ են, որոնք կամ միտումնավոր, կամ էլ պարզապես սխալ պատկերացումների և ռազմավարության արդյունքում դուրս են մնացել հասարակական-քաղաքական օրակարգից և հայտնվել ոչ առաջնային կարևորության խնդիրների շարքում: Մինչդեռ, այդ խնդրի լուծումը, կամ լուծման գործընթացի մեկնարկը կարող է հանգեցնել նաև այսօր առաջնային դիտվող սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական շատ խնդիրների լուծման կամ էլ լուծման հարակից գործընթացների, որոնք կարող են փոխել ամբողջ հայաստանյան միջավայրը:

Այդ իսկ պաճառով, Երևանի հիմնախնդիրը լուծում է պահանջում համապետական իշխանության մակարդակով, քանի որ դա պետության համար կարևոր ռազմավարական խնդիր է և ՏԻՄ հարթությունը շատ փոքր և նեղ է այն դիտարկելու համար: Հետևաբար, մարզերում ձևական, հիմնականում քարոզչական շարժառիթներ պարունակող լուծումներ որոնելու փոխարեն արժե թերևս լուծումները պրակտիկ ջանքերով որոնել Երևանում և իշխանական պատվիրակությունների փոխարեն դրանք «գործուղել» մարզեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում