SkySports-ի տեղեկացմամբ Հարրի Ռեդնապպի` Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Փոլ Սքոուլզը երկրի ազգային հավաքական վերադառնալու հրավեր կստանա:
«Ցանկանում եմ, որ Սքոուլզը մասնակցի «Եվրո-2012»-ին: Նա հիանալի մարզավիճակում է գտնվում: Սքոուլզի փորձը մեծ օգուտ կբերի Անգլիայի ազգային հավաքականին:
Daily Mail-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Սքոուլզին: Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ ցանկանում է 37-ամյա կիսապաշտպանին իր թիմում տեսնել ևս մեկ մրցաշրջան:









































