Wednesday, 01 05 2024
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

«Արայի» սեփականատիրոջը սպանել են $100 հազարի դիմաց (տեսանյութ)

Երեկ երեկոյան՝ ժամը 18:45-ի սահմաններում, «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի քույրը՝ Արմինե Պետրոսյանը, մեքենան կանգնեցնելով դելֆինարիումի մերձակայքում գտնվող ավտոկայանատեղի հարևանությամբ, երեխաներին տարել է դելֆինների մասնակցությամբ միջոցառում դիտելու:

Մոտ 2 ժամ անց՝ ներկայացման ավարտից հետո, մոտենալով ավտոմեքենային, Արմինեն դիմապակու վրա ծրար է հայտնաբերել: Նա սկզբում մտածել է, որ դա ինչ-որ գովազդային ակցիայի «հետևանք» է, սակայն ծրարի մեջ եղել է խտասկավառակ. «Տեսնելով դիսկը՝ նույնիսկ մտածեցի, թե ինչքան են զարգացել գովազդատուները, որ սկսել են դիսկեր տարածել»,- ասում է Արմինեն:

Սակայն ավելի ուշ տանը նա պարզել է, որ խտասկավառակում ոչ թե գովազդ է, այլ իր հանգուցյալ եղբոր նախկին (քաղաքացիական) կնոջ՝ Տատյանայի և ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցության տեսագրությունը:

Զրույցից կարելի է եզրակացնել, որ Արթուրը Արմեն Պետրոսյանի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ, քանի որ նա մանրամասներ է պատմում իրենց ուղևորությունից: Խոսակցության ընթացքում Արթուրն ու Տատյանան ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորության մասին:

Հատվածներ Արթուրի և Տատյանայի խոսակցությունից

Արթուրի և Տատյանա Չադենկովայի խոսակցությունից հասկացվում է նաև, որ այդ ամենում ներգրավված է Տատյանայի համադասարանցին, ում նույպես 100 հազար են մտադիր տալ (եթե դժգոհի, ավելին կտան): Եվ հենց այդ համադասարանցին էլ ասել է ինգուշների կամ դաղստանցիների մասին, ովքեր էլ ենթադրաբար պիտի իրագործեին սպանությունը:

Արթուր – Իսկ ինգուշները կարո՞ղ են թռնել Հայաստան: Ինգուշնե՞ր են, թե՞ չեչեններ, որ դասարանցիդ ասում էր:

Տատյանա – Դաղստանցիներ: Կամ ինգուշներ են, կամ դաղստանցիներ, մոռացել եմ: Չէ, նրանք սարերով են գալու:

Արթուր – Ո՞նց սարերով: Պետք է նաև զենք վերցնել, քաղաք մտնել, նայել…

Արմենը սարերում չի լինում, որ…

Տատյանա – Բնական է, նրանք սարերով… Նրանք ոչ մի սահմանում չեն երևում:

Արթուր – Արմենին սարերում հո չե՞ն սպանելու, Արմենը սարերում չի լինում…

Տատյանա – Չէ, նրանք սարերով կգան, ոչ թե օդանավով կամ այլ բանով:

Արթուր – Այսինքն` անօրինակա՞ն են սահմանը հատելու:

Տատյանա – Ոտքով, իհարկե:

Արթուր – Միևնույն է, այնտեղ մեքենա է պետք, բան է պետք:

Տատյանա – Դե դրա համար էլ այդպիսի գումար է:

Արթուր – Ուղղակի որ հետո չլինի… Չխնդրեն մեզնից` մեքենա է պետք, սա է պետք, որ էդպիսի բաներ մեզնից չխնդրեն:

Զրույցի 20-րդ րոպեից պարզ է դառնում, որ դեռևս անցյալ տարվա ձմռանը «կովկասցի այդ մարդկանց» հետ երկու տարբերակ են քննարկել: Իսկ ոմն Արթուրի մասնակցությունը և Արմեն Պետրոսյանի հետ մտերիմ լինելը ակնհայտ է դառնում, երբ Արթուրը խոսում է «ամեն ինչից տեղյակ լինելու» մասին. «Շատ բաներ կան, որ նրանք չեն տրամաբանի` որտեղ է մանկապարտեզը, որտեղ վարորդը, թիկնապահը որտեղ է, ինչ է: Ինչպես ինձ համար Դաղստանում որևէ բան անելը դժվար կլինի, այնպես էլ նրանց՝ Հայաստանում»:

Արթուր – Նրանք չգիտեն չէ՞` ով է Արմենի ընկերը… Ով՝ ով, ինքդ ես
հասկանում, իսկ ես բոլորին գիտեմ…

Տատյանա – Ես ասացի` ամենալավը ճանապարհին է` Վրաստան:

Արթուր – Վրաստանո՞ւմ:

Տատյանա – Վրաստանի ճանապարհին: Այո:

Արթուր – Արդեն Վրաստանո՞ւմ, թե՞ մինչև Վրաստան:

Տատյանա – Ճանապարհին: Մինչ Վրաստանը:

Արթուր – Մինչև Վրաստա՞ն նրանք դա անեն:

Տատյանա – Այո, կարծում եմ… Կամ էլ Վրաստանում: Վրաստանում ինքը նրանց քաղաքացին չէ: Ես չեմ կարծում, որ այնտեղ որևէ մեկը խիստ լարվի:

Արթուր – Չէ՜, Վրաստանում գիտես ոնց է, ոնց որ շերիֆն է Ամերիկայում: Վրաստանում ավելի դժվար է, քան… Գիտեմ: Վրաստանում ոնց որ Դուբայում է: Հիմա էնտեղ գիտես. ոստիկանությունը ոչ կաշառք, ոչինչ… :

Արթուրը համոզում է, որ Վրաստանում ավելի դժվար է իրագործելը, որովհետև ոստիկանները խիստ են, և ամեն տեղ տեսախցիկներ կան: Համենայնդեպս, Արթուրը երկուշաբթի ինֆորմացիա պետք է ստանար, որից հետո էլ ամեն ինչպետք է պարզ դառնար:

Տեսագրության մեջ հստակ երևում է, որ Արթուրի և Տատյանայի խոսակցությունը տևել է ավելի քան 2 ժամ, սակայն խտասկավառակում ձայնագրվածի տևողությունը մոտ 25 րոպե է: Հետաքրքիր է, թե զրույցի որ հատվածներն են կրճատվել:

Իբրև բնակության վայր Արթուրը «Skype»-ում նշել է ՌԴ Մոսկվա քաղաքը, չնայած նրա գրանցած տվյալները կարող են նաև կեղծ լինել: Ամեն դեպքում, այս ամենն իրավապահները կարող են պարզել և հենց Տատյանայի միջոցով նրա «Skype»-ի զրուցակցին գտնել: «Skype»-ով Արթուրի հետ կապվելու «Հետքի» փորձերն առայժմ արդյունք չեն տալիս. նա առցանց չէ:

«Հետքին» հայտնի է դարձել, որ Արմեն Պետրոսյանի «ինքնասպանությունից» ժամեր անց Տատյանան գնացել է վերջինիս Դուբայում գտնվող տուն և փորձել մտնել ներս: Սակայն նրան դա անել թույլ չի տվել Արմեն Պետրոսյանի ներկայացուցիչը, ինչի առթիվ Տատյանան նույնիսկ բողոքել է Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահներին, թե ինձ ներս չեն թողնում մահացած ամուսնու բնակարան: Սրան ի պատասխան՝ արաբ իրավապահները հարցրել են՝ իսկ ինչո՞ւ չեք գնում Ձեր ամուսնու մոտ: Վերջինս այդպես էլ չի կարողացել տուն մտնել:

Թե նախկին ամուսնու բնակարանում ինչ էր նրան պետք վերջինիս մահվանից ժամեր անց, իրավապահներն առանց դժվարության կարող են պարզել:

Հիշեցնենք՝ անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայում իրավապահները հայտնաբերեցին «Արայ» ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատեր, 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը՝ քունքի մասում հրազենային վնասվածքով: Նրա աջ ձեռքին եղել է «ՏՏ» մակնիշի ատրճանակ՝ մատը ձգանին դրած:

Ավտոմեքենայի աջ նստատեղին եղել է կաշվե սև պայուսակ, որի մեջ հայտնաբերվել է բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտով, «ՏՏ» տեսակի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ:

Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ՝ «Ինքնասպանության հասցնելու» և «Ապօրինի զենք-զինամթերք կրելու» հատկանիշներով:

1988 թ. հիմնադրված «Արայ» ընկերությունը LG, Toshiba, Electrolux, Zanussi, Panasonic, Vestel, Hitachi, Phillips և մի շարք այլ ընկերությունների պաշտոնական գործընկերն է, Հայաստանում գործող վաճառքի յոթ ցանցերից բացի ներկայացված է նաև Վրաստանում և Արաբական Էմիրություններում:

Հոր՝ Արայիկ Պետրոսյանի վաղաժամ (սրտի կաթվածի պատճառով) մահվանից հետո ընտանեկան բիզնեսով զբաղվում էր վերջինիս միակ տղան՝ Արմենը, որն իր կառավարման հմտությունների շնորհիվ համարվում էր հաջողակ բիզնեսմեն: Նրա մահվանից հետո մամուլում շրջանառվող առաջին վարկածներից մեկն այն էր, որ 31-ամյա գործարարին շատ մոտ տարածությունից կրակել են, հետո սրբել ատրճանակի վրայի մատնահետքերը, այն դրել նրա ձեռքի մեջ, մատն էլ` ձգանին:

Արմեն Պետրոսյանը վերջին տարիներին հիմնականում բնակվում էր Դուբայում: Հենց այստեղ էլ 2004 թ. նա հանդիպել է նավթային ընկերություններից մեկի աշխատակից Տատյանա Չադենկովային: Համատեղ կյանքի ընթացքում 2006 թ. ծնվել է նրանց դուստրը:

Տատյանա Չադենկովայան news.am-ի հետ զրույցում նշել է, թե չի հավատում, որ Արմենը կարող էր ինքնասպանություն գործել, եթե, իհարկե, նա չի եղել ալկոհոլի ազդեցության տակ: Սակայն միևնույն ժամանակ նա պատմել է, որ տարիներ անց Արմենն իրեն ծեծել է, նրա կյանքում կանայք են հայտնվել և վերջինս սկսել է հաճախ ալկոհոլ օգտագործել: Ըստ Տատյանայի՝ արդեն 2009-ից նրանք համատեղ չեն ապրում, և Արմենը դստերն իր ձեռքից ուղղակի խլել է:

Տեղեկացնենք, որ Արմեն Պետրոսյանի մահվանից հետո կատարված համապատասխան փորձաքննությունը նրա օրգանիզմում թմրանյութի կամ ալկոհոլի առկայություն չի հայտնաբերել:

 

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

www.hetq.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում