«Ալ-Կաիդա»–ի առաջնորդն ասել է, որ Սոմալիի գրոհայինների «Ալ-Շաբաբ» խմբավորումը պաշտոնապես միացել է «Ալ-Կաիդա»–ին:
Associated press-ը գրում է, որ «Ալ-Կաիդա»–ի առաջնորդ Այման Ալ-Զավահրին մեծ ուրախությամբ է ընդունել այն փաստը, որ «Ալ-Շաբաբ»–ը միացելէ իրենց:
Ալ-Զավահրին ասել է, որ «Ալ-Շաբաբ»–ը կաջակցի իրենց շարժմանը: Նախկինում Սոմալիի խմբավորումն արդեն իր աջակցությունը հայտնել էր «Ալ-Կաիդա»–ին, բայց այսօր իսլամական ինտերնետային ֆորումում հրապարակված տեսագրության մեջ երևում է, սր սա առաջին պաշտոնական միավորումն է: