Ամբողջ աշխարհում գլոբալ ցանցի օգտատերերը նշում են Անվտանգ ինտերնետի միջազգային օրը:
Այս տոնը, որը կոչված է նպաստելու օնլայն տեխնոլոգիայի անվտանգ և պատասխանատու օգտագործմանը, հատկապես երեխաների շրջանում, ամենամյա է ու անվտանգ ինտերնետի եվրոպական ցանցային Insafe կենտրոնի կողմից անցկացվում է փոտրվարին։
Այս տարի Անվտանգ ինտերնետի միջազգային օրը կանցկացվի «Միասին և անվտանգ բացահայտենք ինտերնետի աշխարհը» կարգախոսի ներքո:
Այն կնվիրվի սերունդների փոխազդեցությանը ու հնարավոր փորձի փոխանակմանը Համաշխարհային գլոբալ ցանցի օգտագործման հարցում:
Այսօր հիմնական վտանգը, որ երեխաներին սպառնում է ինտերնետից, շարունակում է մնալ պոռնոգրաֆիկ բնույթի տեղեկատվությունը, թմրամիջոցների ու էքստրեմիզմի քարոզչությունը:
Վտանգը չափազանց մեծ է հատկապես մանական պոռնոգրաֆիայի քարոզչության տեսանկյունից, և կենտրոն բողոքները ստացվում են հենց մանկական պոռնոգրաֆիայի գանգատներով: Անվտանգ ինտերնետի կենտրոն զանգում են նաև ինտերնետի միջոցով ռասայական և ազգային պատկանելության հիմքով մարդկանց միջև կրքեր բորբոքելու, նաև ինտերնետի միջոցով թմրամիջոցների տարածման բողոքներով: