Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված՝ Վրաստանում կատարված բարեփոխումների վերաբերյալ գրքի շնորհանդեսին:
«Հասարակական ծառայություններում կոռուպցիայի դեմ պայքարը – Վրաստանի բարեփոխումների ժամանակագրություն» խորագրով գրքի շնորհանդեսի ժամանակ Սաակաշվիլին հույս է հայտնել, որ Ռուսաստանում տեղի կունենան նույնպիսի իրադարձություններ, ինչպիսիք որ տեղի ունեցան Հյուսիսային Աֆրիկայում։
Ապա Սաակաշվիլին հիշեցրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն խոսքերը, թե Վրաստանը տարածաշրջանի համար դարձել է ժողովրդավարության և թափանցիկության մոդել, ինչի արդյունքում մյուս երկրները կասեն, որ եթե Վրաստանը դա կարողացել է անել, ապա իրենք էլ կարող ենք դա անել: