Կիրակի օրը Սիրիայում բախումների հետևանքով զոհվել է 6 քաղաքացի և 16 զինվոր:
Սիրիական իրավապաշտպանների տեղեկատվության համաձայն՝ Քանսաֆրա քաղաքում զինվորական ավտոշարասյան վրա հարձակում է եղել:
Քաղաքացիները զոհվել են Ղուտայում իրավապահ մարմինների և ընդդիմության կողմն անցած զինվորական ուժերի բախման հետևանքով:
Այժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է սիրիական հարցի շուրջ Արաբական երկրների առաջարկած բանաձևը:









































