Friday, 03 05 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների

Ավելի հեշտ է, երբ թշնամիդ ֆիզիկական ուժի է դիմում, քան թե` նենգության. Ա. Օհանյան

Այսօր հրապարակված «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տարեկան զեկույցը, ըստ որի, 2010 թվականի համեմատ Հայաստանը զգալի թռիչք է արձանագրել` 101-րդ տեղից հասնելով 77-րդ տեղ, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին տարակուսանքի տեղիք է տալիս: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Օհանյանի խոսքով, հայաստանյան մամուլի առաջընթացի մասին հայտարարությունից ընդամենը մի քանի տող հետո նկարագրվում է այն իրավիճակը, որում հայտնվել են հայկական լրատվամիջոցները: «Զեկույցում, օրինակ, խոսվում է դատական գործընթացների մասին: Ես ենթադրում եմ, որ առաջընթացի մասին եզրակացության գալու համար հիմք է հանդիսացել այն, որ Հայաստանում մամուլի նկատմամբ բռնությունների դեպքերը նվազել են: Բայց այս ճանապարհն ավելի նենգ ու վտանգավոր է, և աշխատանքն էլ այս դեպքում բարդացել է, քան թե այն ժամանակ, երբ թշնամիդ ֆիզիկական ուժի է դիմում»,- նկատեց թերթի խմբագիրը:

Արմինե Օհանյանի կարծիքով, զեկույցի՝ հայաստանյան մամուլի առաջընթացին վերաբերող մասը մի փոքր չափազանցված է: «Հակառակը, երբ հետ ես նայում, տեսնում ես, որ 2011 թվականին հաստատ ավելի հեշտ չէր աշխատել, քան ասենք՝ 2010-ին կամ 2001-ին: Այնպես որ, զեկույցում տեղ գտած, առաջընթացի մասին ձևակերպումն ինձ համար մի քիչ անհասկանալի է»,- ասաց նա:

Նշենք, որ ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության` 2010թ. համեմատ Հայաստանը զգալի թռիչք է արձանագրել` 101-րդ տեղից հասնելով 77-րդ տեղ: Մամուլի ազատությանը վերաբերող զեկույցը, այդուհանդերձ, արձանագրում է նաև հետևյալը. «Հայաստանի դիրքերի 24 հորիզոնականով բարելավումը թվում է, թե նշանակալի առաջընթաց է, սակայն Հայաստանը փաստացի վերադարձել է այնտեղ, որտեղ գտնվում էր 2008թ. վիճելի ընտրություններից առաջ: ԶԼՄ-ները շարունակում են մնալ դատական հետապնդումների ճնշման տակ, օրենքով պահանջվող փոխհատուցման չափերը մտահոգիչ են»: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության` հայկական ԶԼՄ-ներում վիճակը կայունացել է 2008-ից հետո, սակայն դատական գործերն ու հետապնդումները շարունակում են միջամտության էական գործոն հանդիսանալ անկախ լրատվամիջոցների դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում