Friday, 03 05 2024
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում

Դավոսում բացվել է 42-րդ համաշխարհային տնտեսական ֆորումը

Շվեյցարիայի առողջարանային Դավոս քաղաքում այսօր բացվել է համաշխարհային քաղաքական գործիչների, գործարարների և մտավորական էլիտայի ներկայացուցիչների 42-րդ ամենամյա հանդիպումը Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) շրջանակներում: Ինչպես հաղորդում է РБК-ն, հանդիպման պաշտոնական բացման պատիվը տրվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը հանդես կգա ծրագրային ելույթով:

Դավոսի ֆորումը կավարտվի 2012 թ. հունվարի 29-ին: Ֆորումի հիմնական թեման այս տարի հայտարարված է «Մեծ տրանսֆորմացիա. Նոր մոդելների ձևավորում»: Ներկայացնելով այդ թեման՝ ՀՏՖ հիմնադիր և նախագահ շվեյցարացի պրոֆեսոր Կլաուս Շվաբը մեկնաբանել է. «Վերջին 3 տարիների ընթացքում աշխարհը ստիպված էր զբաղվել քաղաքականության, տնտեսության և ֆինանսների ոլորտներում ճգնաժամի կառավարմամբ, սակայն մենք տեսադաշտից բաց ենք թողել հիմնական տրանսֆորմացիան, որի մեջ իրականում գտնվում է աշխարհը, և որի ֆոնին որորշումներ կայացնելու սովորական մեթոդները արագորեն հնանում են»:

Նոր մոդելների թվում, որ անհրաժեշտ է մշակել և յուրացնել, Շվաբն առաջարկում է նախևառաջ համաշխարհային կառավարման նոր մոդել, որը պետք է հաշվի առնի աշխարհաքաղաքհական բնույթի տեկտոնական շարժերը, իշխանության կենտրոնի աստիճանական տեղաշարժը Արևմուտքից Արևելք և նոր, ոչ պետական ազդեցության գործակալների ի հայտ գալը: Բացի այդ, ՀՏՖ նախագահն առաջարկել է հանդիպման մասնակիցներին մտածել բազմամշակութային և բազմաէթնիկական աշխարհի նոր մոդելների շուրջը, որոնք հաշվի կառնեն գլոբալացման և տեխնոլոգիական նորարարությունների սոցիալական նշանակությունը:

Մեկնաբանները նշում են, որ առավել նեղ իմաստով, համաշխարհային բիզնեսի և քաղաքականության առաջնորդները կքննարկեն համաշխարհային կապիտալիզմի ապագան: «Իր ներկա ձևով կապիտալիզմը դադարել է բավարարել աշխարհի պահանջները»,- ամփոփել է Շվաբը:

Դավոսի հանդիպումը կընթանա հակակապիտալիստական Occupy շարժման ֆոնին: Չի բացառվում, որ շարժման մասնակիցները կփորձեն հիշեցնել իրենց մասին: Մի քանի տասնյակ մասնակիցներ «Գրավեք ՀՏԿ-ն» կարգախոսով արդեն հավաքվել են հանդիպման վայրի մոտակայքում:

Դավոսում ներկա են պետությունների և կառավարությունների շուրջ 40 ղեկավարներ: Այս տարվա Դավոսի Ֆորումը հավաքել է ռեկորդային թվով մասնակիցների՝ ավելի քան 2600 մարդու, որոնցից 1600-ը ներկայացնում են գործարար շրջանակները: Ֆորումին մասնակցություն կունենան ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները, Արժույթի միջազգային հինադրամի տնօրեն Քրիստին Լագարդը, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում