ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինը կարծիք է հայտնել, թե այն ծրագիրը, որով Կասպիական ռեգիոնից գազի արտահանումը Ռուսաստանը շրջանցող գազամուղով դեպի այլ ռեգիոններ ոչ մի ապագա չունի:
«Հաշվի առնելով թուրքմենական եւ եվրոպական փորձագետների գնահատականները` գազի շուկաներում ներկայիս իրավիճակը թույլ է տալիս ասել, եւ ես դա անում են առանց սարկազմի, որ Nabucco-ն շանս չունի»,- ասել է նա:
«Ծավալների մեծացման իրական հնարավորություններ չկան, ինչն անիմաստ է դարձնում Nabucco ծրագրի իրագործման անհրաժեշտությունը: Սրա մասին կարելի է մոռանալ` մինչեւ տնտեսական որոշ աճի արձանագրումը»:
Ըստ ծրագրերի` Nabucco-ի իրագործումը պետք է սկսվի 2015թ.: Այս առումով Սեչինն ասել է, որ մինչ այդ կսկսի գործել «Հյուսիսային հոսք» գազամուղը, իսկ «Հարավային հոսքն» էլ մինչ այդ նախընտրելի կլինի թե՛ շահագործման ժամկետներով, թե՛ պայմանններով:
«Եզրակացությունը հետեւայլն է. Nabucco-ն հեռանկար չունի»: