Tuesday, 30 04 2024
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Իրանի 9-րդ խորհրդարանի ընտրութիւնները եւ իրանահայութիւնը. մամուլ

Անցեալ շաբաթւանից արդէն տրւեց պաշտօնական մեկնարկը` Իրանի Իսլամական խորհրդարանի (մեջլիս) 9-րդ նստաշրջանի ընտրութիւնների, երբ ՆԳՆ-ի ԿԸՅ-ի (ներքին գործերի նախարարութեան Կենտր. ընտրական յանձնաժողով) կողմից մասամբ հրապարակւեց որպէս թեկնածու արձանագրւած անձանց այն ցանկը, որով պարզւում էր, թէ ովքեր են այսպէս ասած` մերժւածները…

Գործող օրէնքի համաձայն` երկրի «Հիմնական օրէնքի Պահապան խորհրդի» ինստիտուտին յարակիցª ընտրութիւններն վերահսկող ու գործադրող մարմիններն ի զօրու են ընտրութիւններին յայտ ներկայացնող թեկնածուների «արժանաւորութիւնը» սահմանել-գնահատել օրէնքի տւեալ յօդւածների կիրառմամբ, որոնք մասնաւորապէս կարեւորում են տւեալ թեկնածուի յատկապէս գործնականօրէն ապացուցւած հաւատարմութիւնը` երկրի եւ պետութեան իշխանակարգին, այն է` «Վելայաթէ ֆաղիհ»-ին (Հոգեւոր գերագոյն առաջնորդի իշխանութիւն):

Այսպէս, ահա, 9-րդ շրջանի սոյն ընտրութիւններին մասնակցութեանը յայտ ներկայացրած աւելի քան հինգ հազար թեկնածուների շուրջ 20 առ հարիւրը (ըստ մամուլում անպաշտօն հրապարակումների) չանցկացրին նախընտրական այդ «շեմը», անշուշտ, այդ կապակցութեամբ բողոքարկելու առիթ ունենալով յատկացւած ժամկէտով: Յատկանշականը, սակայն, գործող 8-րդ շրջանի խորհրդարանում ներկայումս աշխատող շուրջ երեք տասնեակ պատգամաւորի (որոնք գալիք` 9-րդ շրջանի համար եւս արձանագրւել էին) արժանաւորութեան մերժումն է (նոյն վերոգրեալ յօդւածի հիմնաւորմամբ), որն հասարակական հնչեղութեամբ, ինչու չէ նաեւ քաղաքական տարբեր հոսանքների ու մամլոյ շրջանակներում զարմանքի տեղիք է տւել:

Հարցը կայանում է նրանում, որ այդ կարգի մերժւածների շարքում են կառավարութեանը խստագոյնս քննադատող եւ մասնաւորապէս «նախագահ Ահմադինեժադի իմփիչմենտին» կողմնակից պատգամաւորները, որոնք, այսպէս թէ այնպէս, իրենց «անարժանաւորութիւնը» համարում են քաղաքական հաշւեյարդարի արդիւնք:

Հետաքրքիր է նաեւ այն, որ նոյն այդ երեսունի մէջ կան այնպիսիներ եւս, որոնք հէնց խորհրդարանում նախագահամէտի համբաւ ունէին ու սրանք էլ իրենց հերթին քաղաքական են բնութագրել իրենց մերժւելու հանգամանքը:

Այսպիսով, միջանկեալ ասենք, որ տպաւորութիւն է ստեղծւում, թէ շրջանաւարտ խորհրդարանի միմեանց նկատմամբ ծայրայեղ կեցւածքներով յայտնի պատգամաւորներն հաւասարապէս «ձերբազատւում են» գալիք դեպուտատային գժտութիւններից, ասպարէզը թողնելով «միջին ուղիով» ընթացող մրցակիցներին, որոնք թէպէտ ճամբարային կոչումով երկուստեք ներկայացնում են միեւնոյն պահպանողական հոսանքը, բայցեւայնպէս` ջրբաժանի են մատնւում, երբ կեցւածքները տարանջատւում են կառավարութեան ու նախագահի գործունէութեան կտրւածքներում:

Ինչեւէ, մերժւածների մէջ կան այնպիսիներ էլ, որոնք յարուցել են նոյնինքն խօսնակ Լարիջանիի զարմանքը նաեւ, իսկ վերջինս իր հերթին փորձում է միջնորդել գործընկերների բողոքարկումները` Պահապան խորհրդի եւ միւս վերահսկիչ մարմինների մօտ: Թէ ինչով կաւարտւեն դրանք` ցոյց կը տայ մօտ ժամանակը:

Յատկանշական մի այլ երեւոյթը` դա բարենորոգչականների (նրանք էլ շուրջ 30 պատգամաւորով եւ որպէս փոքրամասնական ֆրակցիայով ներկայ են շրջանաւարտ խորհրդարանում) նախընտրական դիրքորոշումն էր, որով ի նախագունէ, նոյնիսկ նախկին նախագահ Խաթամիի բարձրաձայնութեամբ, յայտարարում էին, թէ ո՛չ ցանկով, ու ո՛չ էլ անհատական (ասել է թէ` համամասնական ու մեծամասնական) նախաձեռնութեամբ չեն մասնակցելու 9-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւններին, պատճառաբանելով ՙարժանաւորութիւնների հաստատման-չհաստատման՚ սխալ մեխանիզմը` Ընտրական օրէնսգրքում…, բայց արի ու տես, որ ըստ անպաշտօն տւեալների` շուրջ 700 բարեկարգչականներ (խոշոր տոկոսով` ոչ-հանրայայտ) արձանագրւել են ու իրենց թեկնածութիւնն են առաջադրել:

Սա եւս պարզելու համար` պէտք է սպասել «արժանաւորների» վերջնական ցանկի հրապարակմանը` առաջիկայում:

Դրանից յետոյ միայն հնարաւոր կը դառնայ 9-րդ շրջանի խորհրդարանի ընտրապայքարին ճշգրիտ գնահատականներ տալ եւ կարեւորը` թէ առհասարակ ինչպիսին է լինելու մէկ տարի անց նախագահական ընտրութիւնների սեմին ձեւաւորւող Իսլամական մեջլիսի քաղաքական տեսակարար կշիռը:

Գալով մեզ` որպէս երկրի համայնքային ու կրօնական փոքրամասնականներ, պէտք է ասել, որ իրանահայութիւնը ինչպէս միշտ` ընդառաջ է գնալու այս շրջանի խորհրդարանական ընտրութիւններին եւս իր հիւսիսային ու հարաւային հատւածներով: Դարձեալ ըստ անպաշտօն լուրերի` իրանահայութեան կողմից իրենց թեկնածութիւնն են առաջադրել հինգ ազգայիններ, քաղաքացիներ (3-ը` հիւսիսային, 2-ը` հարաւային շրջանից), որոնց թեկնածութեան արժանաւորութիւնը, նախնական տւեալների համաձայն, մերժւած չէ:
Եւ, թէպէտ, արդէն հայերէն որոշակի ոչ-տպագիր մամուլի կոմենտ-բամբասանքների շրջագծում շրջանառութեան մէջ են դրւել հայ թեկնածուների անուններ, բայց մենք շուտիկութիւնից խուսափելու համար` վերապահ ենք մնում անունների հրապարակումից, մինչեւ պաշտօնական հաղորդագրութիւնը, որն էլ շուտով հրապարակւելու է ՆԳՆ-ի Կենտրոնական ընտրական յանձնաժողովի կողմից:
«Ալիք» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում