Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Հրապարակվել են Հիտլերի մինչ այժմ անհայտ գունավոր լուսանկարներ (լուսանկարներ)

Բրիտանական The Daily Mail պարբերականն իր կայքում հրապարակել է Ադոլֆ Հիտլերի՝ մինչ այժմ անհայտ գունավոր լուսանկարներ, որոնք 30-ականներից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը արվել են նրա անձնական լուսանկարիչ Հուգո Եգերի կողմից:

Լուսանկարներում կարելի է տեսնել, թե ինչպես է նացիստների առաջնորդը ցույցերից մեկի ժամանակ ողջունում բազմահազարանոց ժողովրդին: Մեկ այլ նկարում Հիտլերը պատկերված է անհայտ միջոցառումներից մեկում՝ շրջապատված ավստրիացի դպրոցականներով:

Նկարների մեծ մասը նվիրված է Հիտլերի ծննդյան տոնակատարություններին: Դրանց մեծ մասն արվել է նրա 50-ամյակի ժամանակ: Լուսանկարներից  մեկում Հիտլերը նվեր է ստանում սև Volkswagen կաբրիոլետ: Այդսպիսի նվեր նրան արել էր ավստրիական ավտոարտադրող Ֆերդինանդ Պորշեն: Պարբերականը գրում է, որ դա տեղի է ունեցել գերմանական զորքերի՝ Լեհաստան մտնելուց 5 ամիս առաջ:

Լուսանկարներից մեկում Հիտլերը հետևում է իր 50-ամյակի կապակցությամբ Իտալիայում կազմակերպված ռազմական զորահանդեսին:

Մեկ այլ նկարում լուսանկարիչը ֆիքսել է 1941թ. մյունխենյան սուրբծննդյան երեկույթը. նացիստների առաջնորդն իր սպաների հետ նստած է հսկայական եղևնու տակ: Հենց այդ ժամանակ միլիոնավոր մարդիկ՝ գնչուներ, միասեռականներ և հրեաներ սպանվում էին համակենտրոնացման ճամբարներում, գրում է պարբերականը:

Հաջորդ լուսանկարում երևում են հարյուրավոր նացիստ սպաներ՝ իրենց կանանց հետ, որոնք հավաքվել են 1943թ. իրենց առաջնորդի հերթական ծննդյան օրվան նվիրված դասական համերգին:

Թերթը գրում է, որ երբ դաշնակիցները 1945թ. մտել են Գերմանիա, Եգերի տունը խուզարկվել է: Ամերիկացի զինվորները կաշվե ճամպրուկի մեջ հայտնաբերել են հազարավոր լուսանկարներ: Եգերը վախենում էր, որ լուսանկարները կոչնչացվեն, սակայն նրան այնուամենայնիվ հաջողվել է շեղել ամերիկացների ուշադրությունը՝ նրանց առաջարկելով մեկ շիշ կոնյակ: Արդյունքում Եգերը կարողացել է թաքցնել նկարները ապակե տարաներում, որոնք թաղել է քաղաքի ծայրամասում: Այստեղ դրանք մնացել են մինչև 1955թ.-ը, որից հետո տեղափոխվել են բանկային պահոց, իսկ 1965թ. փոխանցվել ամերիկյան LIFE ամսագրին: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում