Աշխատանքային դեպարտամենտն այսօր հայտնել է, որ ԱՄՆ–ում 4 շաբաթվա ընթացքում առաջին անգամ աճել է գործազրկության նպաստ պահանջողների թիվը:
AFP-ն գրում է, որ գործազրկության նպաստ պահանջողների թիվը դեկտեմբերի 24-ից հետո՝ մի շաբաթվա ընթացքում հասել է 381.000-ի՝ անցած շաբաթվա համեմատ (366.000) ավելանալով 15000-ով:
Գործազրկության նպաստի պահանջների աճը, որը միջին հաշվարկներով կազմում է 368.000, շատ ավելին է, քան ենթադրում էր փորձագետների մեծ մասը:










































