Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ, Իրանի իշխանությունները դատապարտել են երեկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունները, որոնց զոհ գնաց 44 մարդ։
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պայթյունների կազմակերպիչները նպատակ են ունեցել այդ եղանակով ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը. «Անկասկած է, որ Սիրիայի թշնամիները փորձել են ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը և սպառնալիքի տակ դնել երկրի ազգային անվտանգությունը։ Մենք խստորեն դատապարտում ենք Դամասկոսում իրականացված ահաբեկչությունները»։








































