Sunday, 12 07 2026
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

«Եկե՛ք գոնե մեկ անգամ մեզ պահենք ոչ թե որպես թուրքեր, այլ՝ որպես եվրոպացիներ». Մեհմեդ Ալի Բիրանդ

Թուրքական Hürriyet թերթում հրապարակվել է հայտնի թուրք վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդի «Ցեղասպանության դեմ պայքարը պահանջում է արմատական քայլեր» խորագրով հոդվածը, որում ասվում է, որ Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հայտնվելը հանդիսանում է միայն «ազդանշանային հրթիռ».

«Սառցաբեկորի գագաթնակետը կլինի 2015 թվականը, երբ հարված կհասցվի Թուրքիային։ Ինչու՞ հենց 2015 թվականին, որովհետև հենց այդ ժամանակ է լրանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Հիշե՛ք այդ տարեթիվը։ Ամպրոպը կճայթի հենց այդ ժամանակ։ Ֆրանսիական օրինագիծը միայն նախերգանք է։

Մոտակա տարիներին նրանք պատրաստվում են հարվածել ինչպես փոթորիկ։ Ի՞նչ ենք մենք ձեռնարկում այս ամենի դեմ։ Ինչպես միշտ մենք փորձում ենք դրան հակազդել խիստ նամակներով ու սպառնալիքներով։ Մենք պատվիրակություն ենք գործուղում Ֆրանսիա, մեր հաջորդ քայլը կարող է լինել Ֆրանսիայից մեր դեսպանի հետկանչը և ֆրանսիական ապրանքների բոյկոտը։ Մենք շեշտը դնում ենք Եվրոպայի համար մեր նշանակության, մեր ռազմավարական կարևորության վրա, սակայն ոչինչ չի փոխվում։

Այդպիսի մեթոդներն արդեն չեն ծառայում իրենց նպատակին։ Ավելին, 2015 թվականի մոտենալուն պես դրանք կդառնան առավել անօգտակար։ Թուրքիան պարտվել է ցեղասպանության դեմ իր պայքարում։ 100 տարվա ընթացքում Թուրքիան նախ գլուխը թաղել է ավազի մեջ, չի քննարկել այդ հարցը և անգամ իր հասարակությանը պահել է տվյալ խնդրի շուրջ անիրազեկության մեջ։ Այս ողջ տարիներին Թուրքիան չկարողացավ միջազգային հանրությանն ապացուցել, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել։

Գնացքն արդեն մեկնել է, մենք ուշացել ենք դրանից։ Միջազգային հանրությունը ճանաչել է ցեղասպանությունը և հավատացել է հայերին։ Մյուս կողմից էլ հայերը պատրաստվում են եզրափակիչ վարագույրն իջեցնել 2015 թվականին։ ԱՄՆ Կոնգրեսից սկսած, նրանք պատրաստվում են աշխատել այդ ուղղությամբ և տվյալ գործընթացը հասցնել իր ավարտին։ Եթե Թուրքիան շարունակի դրա դեմ պայքարել ավանդական անհամոզիչ մեթոդներով, ապա նա չի կարողանա կանխել այդ ցունամին։

Թուրքական հակաքայլերն արդյունավետ չեն, և հանգեցնում են երկրի մեկուսացմանը՝ նրան պատճառելով քաղաքական ու տնտեսական վնաս։ Պետք են նոր «նախաձեռնություններ», որոնք կզարմացնեն միջազգային հանրությանը։ Միայն հրապարակավ ներողության և Երևանի հետ մեր հարաբերությունների ակտիվացման շնորհիվ մենք կարող ենք կանգնել ցեղասպանության ժայռի եզրին։ Այլապես, 2015 թվականը շատ ավելի կործանարար կլինի Թուրքիայի համար։ Դրա համար եկե՛ք գոնե մեկ անգամ մեզ պահենք ոչ թե որպես թուրքեր, այլ՝ որպես եվրոպացիներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում