Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Հայտնի են այն բարձրաստիճան զինվորականների անունները, որոնք ներկա են գտնվել Արմեն Կանևսկոյի հոգեհանգստին

«Առաջին լրատվականին» հայտնի է դարձել, որ երեկ քրեական աշխարհում ամենահայտնի «օրենքով գողերից» մեկի` Արմեն Կանևսկոյի հոգեհանգստյան արարողությանը` ուշ երեկոյան, մասնակցել են երեք հայ բարձրաստիճան զինվորականներ` ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Գասպարյանը, գեներալ Հայկազ Բաղմանյանը եւ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Շահումյանի գերեզմանատանը տեղի է ունեցել քրեական աշխարհում ամենահայտնի «օրենքով գողերից» մեկի` Արմեն Կանևսկոյի հուղարկավորությունը։ Երեկ մեզ հաջողվեց պարզել, որ չնայած հետխորհրդային տարածքի հանցագործ աշխարհի շատ ներկայացուցիչների արգելվել է ժամանել Հայաստան, սակայն Կանևսկոյի թաղման կարգին Ռուսաստանից կարողացել է ներկա գտնվել այդ երկրի քրեական աշխարհի ամենաազդեցիկ «օրենքով գող» Դեդ Հասանի թոռը։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Ռուսաստանի Աստրախան քաղաքի դատապարտյալների հիվանդանոցից Երևան էր տեղափոխվել Արմեն Կանևսկոյի դին։ Արմեն Կանևսկոյը (Արմեն Հարությունյան) 2009 թվականին դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման և շաքարախտով հիվանդ լինելու պատճառով պահվում էր դատապարտյալների հիվանդանոցում:

Արմեն Հարությունյանը ծնվել է Երևանում 1970 թ.: 1997 թ. նա «օրենքով գողե է կարգվել, իսկ այդ «պատվավոր» կոչումը նրան տվել է Դեդ Հասանը: Շատերը խոսում էին, որ նա կոչումի համար Դեդ Հասանին հսկայական գումարներ է տվել: Սկզբում Ա. Հարությունյանը, տեղափոխվելով Հայաստանից, գրանցվել է Կրասնոդարի մարզի Կանևսկոյ շրջանում, որտեղից էլ ստացել է իր անունը: Նա «նայել է» Կրասնոդարի գյուղատնտեսական շատ շրջաններ` հետևելով, որպեսզի այստեղի գյուղատնտեսական հայտնի կազմակերպությունները ժամանակին գումարներ փոխանցեն «գողական բյուջե»: Այնուհետև սկսել է զբաղվել նավթային բիզնեսով՝ չմոռանալով քրեական բիզնեսի մյուս ոլորտները` դրամաշորթում, մարդկանց առևանգում, զենքի առևտուր, ֆինանսական տարբեր խարդախություններ: Նրա ազդեցությունը հետզհետե սկսել է տարածվել Ռուսաստանի ողջ հարավում: Նա մի քանի անգամ դատված է եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում