Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Փերվեզ Մուշարաֆը կվերադառնա Պակիստան

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը հայտարարել է, որ 2012 թ. հունվարին ինքնակամ կվերադառնա հայրենիք: Ինչպես գրում է The Express Tribune թերթը, համապատասխան հայտարարություն Մուշարաֆն արել է Պակիստնի Լահոր քաղաքում գտնվող իր կողմնակիցների հետ հեռուստակամուրջի ժամանակ: Մուշարաֆի խոսքերով՝ իր հայրենիքում իրադրությունը զարգանում է «ոչ ժողովրդավարական սցենարով»: Այս կապակցությամբ՝ նախկին նախագահը զգուշացրել է, որ «բանակի ներգրավումը քաղաքականության մեջ երկրի համար կդառնա ճակատագրական»:

Նախկին նախագահը անհանգստություն է հայտնել նաև այն առնչությամբ, որ «որոշ տարրեր» դավադրություն են հյուսում բանակի և հետախուզական ծառայությունների դեմ: Բացի այդ, նրա կարծիքով՝ երկրի ներկա իշխանությունները չեն կարողանում ադեկվատ արձագանքել ստեղծված իրադրությանը:

Իսկ իր մասին Մուշառաֆը ասել է հետևյալը. «Ես Պակիստանը տարել եմ բարգավաճման ճանապարհով, կայունացրել եմ տնտեսական դրությունը, բարելավել երկրի հեղինակությունն աշխարհում»: Նրա խոսքերով՝ այդ ամենը չնչին են դարձնում իր հասցեին կոռուպցիայի բոլոր մեղադրանքները: «Ոչ ոք չի կարող ապացուցել ինձ վերաբերրող կաշառակերության ոչ մի մեղադրանք»,- ասել է նա:

Վերջին օրերին Պակիստանը լուրջ քաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել, որի պատճառ է հանդիսացել երկրի կառավարության կողմից Վաշինգտոնին ուղարկված գաղտնի նամակը: Փաստաթղթում Պակիստանի քաղաքական ղեկավարությունը ԱՄՆ-ից խնդրում է օգնություն ցուցաբերել պակիստանյան հատուկ ծառայությունների և բանակի գեներալների դեմ պայքարում, որոնց ձեռքերում զգալի ռեսուրսներ և իշխանություն է կենտրոնացված: Փոխարենը՝ կառավարությունը խոստացել ամերիկամետ քաղաքականություն վարել:

Այդ նամակի բացահայտումը բողոքի մեծ ալիք բարձրացրեց պակիստանյան հասարակության մեջ: Տեղի մամուլը գրում էր, որ երկրում հնարավոր է նոր ռազմական հեղաշրջում:

Իսլամաբադում կատարվող իրադարձությունների պատճառով շտապ երկիր վերադարձավ ԱՄԷ-ում բուժման կուրս անցնող նախագահ Ասիֆ Ալի Զարդարին:

Գեներալ Փերվեզ Մուշարաֆն ինքն է կանգնած եղել 1999 թ. ռազմական հեղաշրջման գլուխ: 2008 թ. ընդդիմության ճնշման տակ նա ստիպված էր հրաժարական տալ և լքել երկիրը: 2009 թ. նրա դեմ հարուցվեց առաջին քրեական գործը՝ դատավորների անօրինական տեղափոխությունների համար, իսկ 2011 թ. ևս մեկ դատական գործ բացվեց նրա դեմ՝ ընդդիմության առաջնորդ Բենազիր Բհուտտոյի սպանության մեղադրանքով:

Վերջին տարիներին Մուշարաֆն ապրում էր ԱՄԷ-ում և Լոնդոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում