Tuesday, 28 05 2024
Բագրատ Գալստանյանը իր աջակիցների հետ հավաքվել են Սարդարապատի հուշահամալիրում
13:00
Նիդեռլանդները գործընկերներին առաջարկել է հավաքել Patriot հակաօդային պաշտպանության 1 համակարգ և ուղարկել Կիև
ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Հանրապետության օրը
12:45
Իրանի նորընտիր խորհրդարանը նոր խոսնակ ունի
Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել աղետի գոտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ
Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկի հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները
12:15
Լուկաշենկոն շնորհավորել է Ալիևին
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանի առաջին Հանրապետությունը դարձավ ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հույսի ու հավատի առհավատչյան․ ՍԴ նախագահ
Անցյալի ու ապագայի մեջ կորցնում ենք ներկան
11:45
Հայաստանը մենակ չի մնա․ Կիևում շնորհավորել են Հայաստանին՝ Հանրապետության օրվա առթիվ
11:30
«ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը». Բլինքեն
11:15
Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ Ադրբեջանի նախագահին կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Առաջին հանրապետությունը մերօրյա ազատ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյան
Սուրեն Պապիկյանը մեկնել է Բրյուսել
Գարեգին Բ կաթողիկոսը շնորհավորել է Հանրապետության տոնը
Փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Փրկարարները Տաշիր քաղաքի տներից մեկից հեռացրել են մոտ 5 տ անձրևաջուր
Ինչո՞ւ չի կանխատեսվել աղետի մասշտաբը. տասնյակ միլիոն դոլարների վնաս ենք կրել
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
«Հայր մեր» լավ արտասանելու համար վարչապետ չեն ընտրում. կարևոր հարցերին պատասխան չի տրվում
Վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առիթով
Ինչպե՞ս կարելի է սառեցնել Աստծուն տված երդումը. ուխտադրժություն է
Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու. «Հրապարակ»
Գաղտնալսում են ոչ միայն ընդդիմադիրներին. «Հրապարակ»
Խորհրդարանական գործընթացները հետաձգվում են. ի՞նչ է մտածել Բագրատ Սրբազանը. «Հրապարակ»
Իշխանությունը մանթրաժի մեջ է. «Հրապարակ»
Շուտով կօտարվի Ագրարային համալսարանի հանրակացարանը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երեք կոալիցիոն ուժերը համախմբված են Սերժ Սարգսյանի շուրջ. Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով նախընտրական տարում հնարավոր ցնցումներին` նշեց. «Եթե ոմանց պետք են ցնցումներ` մեզ բոլորիս պետք է ուժեղ Հայաստան»:

Իսկ որքանո՞վ անսասան լինի կոալիցիոն հուշագիրը գալիք տարում հարցին` Շարմազանովը պատասխանեց. «2011-ը արդյունավետ տարի էր կոալիցիայի համար, դա է վկայում փետրվարյան փաստաթուղթը, որով կոալիցիոն ուժերը պետք է նախագահի միասնական թեկնածուի պաշտպանեն: Կարևորն այն է, որ երեք կոալիցիոն ուժերը համախմբված են Սերժ Սարգսյանի շուրջ»,- հայտարարեց Շարմազանովը:

ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակի հետ կապված լուրերին անդրադառնալով` նա ասաց. «ՀՀԿ-ն չի քննարկել ապագա ընտրությունների ոչ ռազմավարական, ոչ մարտավարական հարցերը»` հավելելով, որ փետրվար-մարտին կլինի ՀՀԿ համագումար, որի ընթացքում են կորոշվի նախընտրական ցուցակը:

Եվրասիական միության հետ կապված` ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ ՀՀԿ-ն թեև դրական է համարում ինտեգրացիոն քաղաքականությունը բոլոր երկրների հետ, բայց այնուամենայնիվ այդ միության շրջանակներում մաքսային որևէ հարաբերության մասին խոսելը դեռևս վաղ է, քանի որ ՌԴ-ի հետ Հայաստանը սահման չունի:
«Մենք իրականացնում ենք պրոհայկական քաղաքականություն»,- հայտարարեց Շարմազանովը:

Ըստ նրա` անցնող տարվա ամենամեծ թերությունն այն է, որ մեր երկրում դեռեւս կան աղքատներ, մեր երկրում դեռևս կա կոռուպցիա: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, նա նշեց, որ բարեփոխումների արդյունքում ավելի են նվազեցվել կոռուպցիայի հնարավորությունները, իսկ ներկա Ընտրական օրենսգիրքը ամենաժողովրդավարականն է ԱՊՀ տարածքում:
Ամենաազդեցիկ ուժը առաջիկա տարում նորից կլինի ՀՀԿ-ն, նշեց էդուարդ Շարմազանովը` անթույլատրելի համարելով ՌԴ-ում «Եդինայա Ռոսիա»-ի առավել նվազ վստահության փաստը համեմատել Հայաստանի իշխող կուսակցության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում