Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից «Առաջին լրատվական»–ին հայտնում են, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի և գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանի հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:










































