Արտակարգ իրավիճակների լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին` ժ. 07.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան 35 հասցեում` հուշարձանների վերանորոգման կենտրոնի պահեստային մասում, այրվում են թափոններ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժ. 08.56-ին, մարվել` 09.30-ին:
Այրվել է փայտամշակման արտադրամասը և հարակից պահեստը` գույքով (60 քմ):