Tuesday, 30 04 2024
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը

Ատոմակայանը` ռուսական սաբոտաժի առարկա

Ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը, որը 2003 թվականից իրականացնում է Հայաստանի ատոմակայանի կառավարումը, ըստ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի, ուզում է հրաժարվել կառավարումից, դժգոհ լինելով պայմաններից, որով ատոմակայանը տրվել է իրենց կառավարմանը:
Սա հերթական հետաքրքիր զարգացումն է հայկական ատոմակայանի շուրջ, որ տեղի է ունենում վերջին շրջանում:

Ընդ որում, հատկապես հետաքրքրական է այն, որ այդ զարգացումները տեղի են ունենում նոր ատոմակայանի շինարարության և ընդհանրապես Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումներ անելու հեռանկարի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հայտարարություններից հետո, որոնք նա կատարեց Երևան այցելելու ժամանակահատվածում: Դրանից հետո ատոմակայանում ծագեց պարտքային ճգնաժամը, հիմա փաստորեն ռուսական կառավարիչներն են հրաժարվում իրենց գործառույթից, վկայելով ըստ էության կառավարման ճգնաժամի մասին:

Նման իրավիճակը մեծ հաշվով իհարկե զարմանալի չէ, երբ երկրի էներգետիկայի նախարարը խորհրդարանում շարիկ է գլորում: Սակայն, իրավիճակը կարծես թե իսկապես լուրջ է, քանի որ ատոմակայանը սովորական էներգետիկ օբյեկտ չէ, այլ ռազմավարական կարևոր նշանակության միավոր, որն ունի ոչ միայն էներգետիկ, այլ նաև ռազմա-քաղաքական կարևոր դերակատարություն և նշանակություն: Ահա այդ իմաստով, Հայաստանի ատոմակայանի խնդիրը կարծես թե սրվում է, և կարծես թե այդ խնդիրը փորձում են սրել ռուսները:

Հարց է առաջանում, թե ինչու: Միգուցե նրանք զգում են ժամանակի ընթացքում Հայաստանի էներգետիկ համակարգում իրենց ազդեցության թուլացման նախնական միտումները, որ նշմարվում են գլոբալ տարածաշրջանային գործընթացներում: Զգալով այդ միտումները, ռուսները կարող են պարզապես իրենց ներկայիս ազդեցությունն օգտագործել Հայաստանի համակարգում սաբոտաժային դրսևորումներ թույլ տալու համար, դրանով Հայաստանի իշխանության վրա ազդելու և իրենց կամքը թելադրելու նպատակով:

Այսինքն, իրականում ռուսները հազիվ թե մտադրություն ունեն հրաժարվել Հայաստանի ատոմակայանից: Ավելին, նրանց հենց հակառակ մտադրությունն է ավելի հավանական: Խնդիրը իրականում հենց այդ է, որ ռուսները առերևույթ հրաժարվել փորձելով, ձգտում են էլ ավելի ամրապնդել իրենց դիրքերը, զգալով, որ ներկայումս Հայաստանն առանց իրենց հայտնվելու է դժվար կացության մեջ, որովհետև համակարգը հայկական է, բայց ժամանակին նվիրվել է Ռուսաստանին՝ գտնվում է դրա տնօրինության տակ:

Հետևաբար, Ռուսաստանի սաբոտաժների համար խոպան դաշտ է Հայաստանի էներգետիկ համակարգը: Եվ քանի դեռ ռուսները ունեն այդ խոպանի հնարավորությունը, փորձում են այժմ այն լիուլի օգտագործել, առնվազն այդ հնարավորությունը պահպանելու և Հայաստանի համար կարևորագույն այդ ոլորտում որևէ այլ ազդեցություն թույլ չտալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում