Sunday, 12 07 2026
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում

Հակառակորդին պետք է խոցել ոչ պակաս, քան նույն զենքով. Արթուր Աղաբեկյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանը համոզված է, որ հայկական կողմն այլընտրանք չունի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների գնդակից հայ զինծառայողների զոհվելու պարագայում հակառակորդին պետք է խոցել ոչ պակաս, քան նույն զենքով: Նման համոզմունք նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ նկատելով, որ «ոչ պակաս, քան նույն զենքով» արտահայտությունն ինքը գործածում է փոխաբերական իմաստով:

«Դիպուկահարների պատերազմը վաղուց է սկսել: Երկու տարուց ավել է՝ հակառակորդի գործողություններում դիպուկահարների գործունեությունը հստակ տեղ է գրավում: Կարծում եմ՝ Հայաստանի ՊՆ-ն անհրաժեշտ հետևություն արել է, և պետք է ավելի լուրջ դրսևորում լինի, որպեսզի հակառակորդը հասկանա, որ բացի զինադադարի ռեժիմը՝ այլընտրանք չունի և պետք է հաշտվի այդ մտքի հետ: Զինադադարից հետո կրակը միշտ էլ եղել է, փոխհրաձգությունը շարունակվում է: Ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմից տեղի է ունենում զենքի կատարելագործում, և համարժեք պատասխան տալու համար մերոնք պետք է նույն ճանապարհն ընտրեն: Միայն այդ ճանապարհով է հնարավոր զսպել թշնամուն, մենք այլընտրանք չունենք: Հավատացեք՝ դա է հարցի լուծումը:

Ադրբեջանի տոտալիտար հասարակարգն ամիսներ, տարիներ առաջ թքած ուներ՝ քանի ադրբեջանցի զինվոր է զոհվում դիրքերում, բայց հիմա վիճակը փոխվել է: Այդ հասարակությունը կամաց-կամաց սկսում է պահանջատեր դառնալ և հաշիվ պահանջել զոհված զինծառայողների համար: Դա ակնհայտ է: Միայն այս ճանապարհով կարող ենք լռեցնել Ադրբեջանի քաղաքական և զինվորական իշխանություններին»,- նկատեց Արթուր Աղաբեկյանը:

Նրա խոսքով, պակաս կարևոր խնդիր չէ զինվորական կառույցների կատարելագործումը, որը «ցանկացած հրամանատարի սուրբ գործն է»: «Իրականում պետք է արվի ամեն ինչ, որպեսզի բանակի խոցելիության աստիճանն իջնի զրոյի: Այդ առումով մեծ անելիք ունեն մարտական ստորաբաժանումների հրամանատարները, Զինված ուժերի ղեկավարները»,- ամփոփեց պաշտպանության նախկին փոխնախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում