Thursday, 16 05 2024
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը

Պուտինի վերադարձը հանգեցնում է Սաակաշվիլիի վաղաժամ հրաժարականին. վրացական մամուլ

Թբիլիսյան «Ախալի թաոբա» («Նոր սերունդ») թերթը, վկայակոչելով իր գաղտնի աղբյուրին, հայտնում է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շրջապատում, անկասկած, քննարկվում է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հարցը, որն իրականում պետք է տեղի ունենա 2013 թվականին։

Վրացական թերթի աղբյուրը պնդում է, որ Վրաստանում նախագահական արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել 2012 թվականի գարնանը։ Իշխանական ազդեցիկ ֆիգուրները, այդ թվում՝ նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիան Սաակաշվիլիին խորհուրդ են տալիս ժամանակին ընդհանրապես լքել քաղաքական բեմը։

Աղբյուրի խոսքերով՝ Սաակաշվիլիի շրջապատը կարծում է, որ եթե Սաակաշվիլին զբաղեցնի վարչապետի կամ խորհրդարանի խոսնակի պաշտոնը, երկիրը չի կարող խուսափել նոր հեղափոխությունից։ Նրա տվյալներով՝ նախագահը սկզբնական շրջանում հրաժարվել է այդպես վարվելուց, սակայն ներկայումս այդ որոշումն ընդունված է։

Աղբյուրը կարծում է, որ Սաակաշվիլիի վաղաժամ հրաժարականը պայմանավորված է Ռուսաստանի նախագահի պաշտոնում ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի վերադարձով։ Թերթը գրում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնության են եկել, որ եթե Սաակաշվիլին ներկայումս հեռանա, ապա նա պատասխանատվություն չի կրի իր գործածի համար և կշարունակի խաղաղ ապրել։

Աղբյուրը վստահենցում է, որ ԱՄՆ-ը երկար է մտածել, թե ով կարող է Վրաստանի նախագահի պաշտոնում փոխարինել Սաակաշվիլիին, և այդ գործընթացում կատալիզատորի դերում ծառայեց վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքական արենայում հայտնվելը։

Սաակաշվիլիի վարչակազմը դեռևս չի մեկնաբանել այս ամենը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, թե իր նախագահական ժամկետի սպառումից հետո չի դառնալու վարչապետ, քանի որ նախագահ եղած մարդու համար հետաքրքիր չէ խորհրդարանից մեծ կախվածություն ունեցող վարչապետի պաշտոնը։ Մեկ այլ դեպքում էլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ տարբեր պատճառներով չի կարող Պուտին դառնալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում