Friday, 03 05 2024
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Նոր մանրամասներ. Ինչո՞ւ է դաժանաբար սպանվել ողջ ընտանիքը

Նոյեմբերի 2-ին, ժամը 07.40-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում` շնչափողի կտրած վերքով և ճակատի վերքերով, Դարպաս գյուղից Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը դանակով սպանել է 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետև, նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ է հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Թեև իրավապահները ավելին ասել չէին կարող, սակայն մեզ հաջողվեց որոշ մանրամասներ պարզել կատարվածի վերաբերյալ: Պարզվում է` սպանությունները կատարվել են խանդի հողի վրա: Սակայն իրականում կնոջը խանդելու առիթ չի եղել, պարզապես Մարտուն Աբրահամյանը այդ քայլին է գնացել հոգեկան շեղումների արդյունքում: Ավելին՝ դեպքից մեկ օր առաջ էլ է Մարտունը ցանկացել նման ծայրահեղ քայլի գնալ, սակայն իրավապահներին հաջողվել է այն կանխել, իսկ աղջկա ծնողները, տեղեկանալով կատարվածի մասին, սպանությունից մեկ օր առաջ եկել են, որ աղջկան և երկու թոռներին տանեն հայրական տուն, սակայն չեն տարել:

…Սպանությունից հետո Մարտուն Աբրահամյանը դեպքի վայրից դիմել է փախուստի: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ Մարտուն Աբրահամյանին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Լոռու մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանը՝ ներկա պահին ավելին ասել չեն կարող, քանի որ որոնողական աշխատանքներ են կատարվում հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ: «Մինչև նրան չհայտնաբերենք, ոչինչ ասել չենք կարող»,- սահմանափակվեց ոստիկանապետը:

Մենք, սակայն, զրուցեցինք նաև Դարպասի գյուղապետ Սամվել Ավետյանի հետ, որը մեզ որոշ մանրամասներ հայտնեց. ասաց, որ Աբրահամյանները խուլ ու համրերի ընտանիք են: Ավելին՝ խելոք և աշխատասեր ընտանիք են և վայելել են բոլորի հարգանքն ու սերը: Նույնիսկ շատերի համար տվյալ միջադեպը անհասկանալի ու անհավանական է թվում: «Նրա մոտ հոգեկան խանգարումներ չեն նկատվել մինչև վերջին 2-3 ամիսները: Ասվում է, որ սպանությունը խանդի հողի վրա է կատարվել, բայց խանդի առիթ ընդհանրապես չի եղել: Այդ կնոջ նկատմամբ ցանկություններ չէին կարող լինել, որ նա էլ խանդեր: Պատճառը հոգեկան խանգարումն է: Նրա աչքին տանը 4 հոգի են երևացել, որոնք իբր շրջել են տանը: Արդյունքում առավոտյան գնացել է անկողնում կնոջն է դանակի 8 հարվածով սպանել, հայրն էլ կողքի տնակում է եղել, և գնացել է հորն էլ սպանել: Այդ սուր խանգարումները զգացվել են մեկ օր առաջ: Նույնիսկ աղջկա ծնողներն են եկել, որ աղջկան տանեն: Ոստիկանությունն էլ է եկել դեպքից մեկ օր առաջ, և տղան ստորագրությամբ խոստացել է, որ ոչինչ չի անի: Այսպես պատմում են: Բայց առավոտյան այդ չարաբաստիկ դեպքը տեղի է ունեցել»:

Դարպաս գյուղի բնակիչներից նաև տեղեկացանք, որ Մարտուն Աբրահամյանը 3 ամիս քաղաքում է աշխատել և 10 օր առաջ էր վերադարձել քաղաքից, ու մոտը նման սուր խանգարումներ են զգացվել: Ի դեպ, Մարտունը կցկտուր խոսում է, իսկ նրա հայրն ու մայրը խուլ ու համր են եղել: Ինչ վերաբերում է տղայի կնոջը, նա ևս խուլ ու համր է եղել, նրա հայրը՝ նույնպես, իսկ մայրը խոսել է: Տեղեկացանք նաև, որ երիտասարդ զույգը երեխաներ էլ է ունեցել. աղջիկը առաջին դասարանում է, իսկ 1.5 տարեկան երկրորդ երեխան անդամալույծ է: Ընտանիքից ողջ են մնացել միայն երեխաները, տղայի և աղջկա մայրերը: Գյուղի բնակիչները նաև վարկած էին առաջ քաշում, որ շատ հնարավոր է՝ «տղային քաղաքում «պլան-մլան» են խմեցրել կամ այնքան են ծեծել, որ խանգարվել է», քանի որ մինչ քաղաք գնալը նա նման ագրեսիվ պահվածք չի ունեցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում