Saturday, 11 07 2026
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև

Ամբողջը՝ կլանային մամլիչի տակ (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է անվտանգության գնդապետ, «Արեգակի զավակը» գրքի հեղինակ Գուրգեն Եղիազարյանը

– Պարոն Եղիազարյան, վերջերս լույս տեսավ Ձեր հեղինակած` «Արեգակի զավակը» վեպը, որն ընդգրկում է ցեղասպանությունից մինչև Արցախյան պատերազմն ընկած ժամանակահատվածը: Ի՞նչ գերխնդիր էիք դրել: Ցեղասպանության մասին կարծես ամեն ինչ ասված է:

– Առհասարակ շատ ծանր է Եղեռնի մասին կարդալ որևէ փաստաթուղթ, վեպ: Ցավոք սրտի, հիմնականում մենք շփվում ենք ջարդի հետ` իր բոլոր սարսափներով, ինչն ընթերցողի համար շատ հաճախ դժվար է լինում հաղթահարել: Այդ պատճառով ես որոշեցի խոսել Եղեռնի մասին մեկ ուրիշ տեսանկյունից, իմ հերոսի աչքերով, որին ես համարում եմ մեր ազգի առաջին հնգյակի մեջ գտնվող հերոսներից մեկը` Շահան Նաթալին: Վեպում փորձել եմ ստեղծել Շահան Նաթալիի նախատիպը և մտովի վերականգնել այն, ինչ տեղի ունեցավ Եղեռնից հետո: Շահան Նաթալին իրականում այն հզորագույն հայերից էր, որ որոշել էր, որ այս Եղեռնը թուրք կազմակերպիչների համար հենց այնպես չպետք է անցնի: Օսմանյան կայսրության տարածքում բռնապետության պայմաններում ինֆորմացիան դուրս չէր գալիս երկրից, սակայն հարկավոր էր, որ աշխարհն իմանա` ինչ է կատարվել Արևմտյան Հայաստանում, ինչ ստորությունների են գնացել թուրքերը և թե ինչպես են երկու միլիոն մարդու վերացրել:

– Մեր իրականությանը հատկապես Սողոմոն Թեհլերյանի կերպարն էր մինչ այս հայտնի:

– Սողոմոն Թեհլերյանը Շահան Նաթալիի զինվորներից մեկն է եղել, իսկ օպերացիան գլխավորում և իր զինվորներին անձամբ առաջադրանքներ էր տալիս հենց ինքը` Շահան Նաթալին, «Նեմեսիս» օպերացիայի շրջանակներում: «Նեմեսիս» օպերացիան փայլուն օպերացիա էր, որն իրականացվեց նրա կողմից, և բոլոր այն թուրքերը, ովքեր կազմակերպել, ղեկավարել, անմիջական մասնակցություն են ունեցել Եղեռնի իրականացման հարցում, դրանց պատժելով մեր հերոսները չէին փախչում, սպասում էին մինչև ոստիկանը կմոտենա: Այսինքն` խնդիրը  սպանությունը  դատարան մտցնելն էր, որպեսզի դատական պրոցեսի ընթացքում մարդիկ իմանային` ինչ է կատարվել Արևմտյան Հայաստանում և ովքեր են այս ոճրագործները: Շահան Նաթալին ամեն ինչ արեց, որպեսզի հիմնական դերակատարներն  իրենց պատիժն ստանան:

– Պարոն Եղիազարյան, ի՞նչն է նպատակը վեպը հասցնել մինչև Արցախյան գոյամարտ: Ի՞նչ կապ էիք տեսնում անցյալի և ներկայի միջև:

– Մենք անիծված աշխարհագրական դիրք ունենք: Այն տարածքում, որտեղ մենք հայտնվեցինք (1 մլն 200 հազար քառ. կմ) քրիստոնեությունը ընդունելուց հետո ընդամենը  ութը տասնյակ էլ չէր անցել, երբ Հայաստանը բաժանվեց արևելյան և արևմտյան հատվածների, սկզբում Բյուզանդիայի, Պարսկաստանի տիրապետության տակ, հետո արդեն Թուրքիայի, և մենք աստիճանաբար հայտնվեցինք 29,9 հազար քառ. կմ-ի վրա: Եվ այս փոքր տարածքի վրա տեսեք` ովքեր են արևելքում, ովքեր` արևմուտքում:  Էլի թուքերն են, իսկ թուրքը իր բնույթը երբեք չի փոխում:

– Ինչո՞ւ եք մտածում, որ թուրքը իր բնույթը չի փոխի կամ չի փոխել:

– Այսօր մենք շրջափակման մեջ ենք գտնվում: Արցախի ժողովուրդը ոտքի կանգնեց, 1700 տարի հետո և ասաց ոչ: Նման դրվագներ, իհարկե, պատմության մեջ ունեցել ենք, բայց ի՞նչն է հետաքրքիր` թուրքի դեմ լավագույնս դուրս  է եկել Կիլիկիան: Լավագույնը դուրս է եկել Սասունը, Մուշը, Վանը:

– Այսինքն` մենք ավելի շատ պահանջատերի դիրքի՞ց պետք է հանդես գանք, և վերացնենք այդ լալահառաչ տրամադրությունները:

– Այո՛, Արցախյան գոյամարտն ապացուցեց` մեր ուժը մեր հավաքական կամքի մեջ է: Հարյուրամյակներ շարունակ կուտակված ամբողջ ատելությունն Արցախում որակ տվեց, որովհետև հայը վերջին անգամ ասաց բավական է, որ այս սրիկան ինձ ստրկացնի: Սա տարիների պոռթկումն էր: Ես ցավով եմ ընթերցում Թուրքիայի վարչապետ Էրդողանի` անցյալ տարի ասած այն միտքը, որ Թուրքիայից արտաքսել ենք 6500 անբարո հայ կանանց: Ես իհարկե նրան չեմ ուզում մեղադրել և ոչ էլ ուզում եմ նրա մասին խոսել, և ոչ էլ մեղադրում եմ այդ կանանց: Մենք պետք է մտածենք` ինչ երկրում ենք ապրում, որ հայ աղջիկը, հայ կինը ստիպված է գնալ Թուրքիա և մարմնավաճառ դառնալ, մենք լրջագույն խնդիր ունենք այդ մասին մտածելու,  և ի վերջո, պետք է հասկանանք` բավական է, այսպես ապրել չի կարելի:

– Ստացվում է` այս քսան տարիների ընթացքում մենք սխալվե՞լ ենք, սայթաքել:

– Երբ հայաթափվում է հայրենիքը, ես միանշանակ կարող եմ ասել, որ մենք պետություն չունենք:

– Հիմա ասում են, որ հայաթափությունը միշտ եղել է, հիմա բացառություն չէ, որ դարերի խորքից է գալիս այս խնդիրը:

– Այստեղ ուզում եմ Կոնֆուցիուսի օրինակներից մեկը բերել. Կոնֆուցիուսը կառքով գնալիս տեսնում է մի կին աղիողորմ լաց է լինում, կանգնում է հարցում` ի՞նչ է եղել, ինչո՞վ օգնի: Կինն ասում է, որ վագրը մի քանի օր առաջ հոշոտել է իր որդուն: Կոնֆուցիուսն ասում է` դե ոչինչ, դժբախտություն է, կպատահի, սակայն կինն ասում է, որ մեկ տարի առաջ նույն վագրը հոշոտել է իր ամուսնուն և անորսալի վագր է: Կոնֆուցիուսն առաջարկում է բնակության վայրը փոխել: Կինն ասում է, որ չի կարողանում, քանի որ այստեղ իշխանություններն են բարի: Այսինքն` մարդիկ նույնիսկ սովից հայրենիքը չեն լքում, լքում են, երբ տեսնում են օրենքը չի աշխատում երկրում և երկիրը 40 ընտանիքի է պատկանում, և հենց  այդ ընտանիքներն էլ ստիպում են, որ հայը նորից պանդուխտ դառնա:

– Ելքե՞ր տեսնում եք այս վիճակից:

– Մենք հերոսի կարիք ունենք, մարդկանց կարիք, ովքեր իրենց կյանքը կդնեն հայրենիքի զոհասեղանին, որովհետև հիմա եղեռնը այլ բնույթ ունի, ասիմիլյացիա չկա: Կա մի բան` մենք կորցնում ենք մեր գենոֆոնդը, որն ուղիղ հարված է ազգային անվտանգությանը: Մի  կողմից այս հարևաններով, մյուս կողմից` այսպես կորուստներ կրելով, մենք այս տարածքը վաղը-մյուս օրը պահել չենք կարողանալու: Իմ հերոսները միտված էին իրենց կյանքը, կենցաղը մոռանալով վրեժխնդիր լինել թուրքից, իմ հերոսները արցախյան գոյամարտում նույնն արեցին իրենց հայրենիքը պաշտպանելով: Իսկ մենք այսօր գլխավոր խնդիր ունենք Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու:

– Ինչպե՞ս եք պատկերացնում պաշտպանությունը,  իշխանափոխությա՞ն, թե՞ հեղափոխության ճանապարհով:

– Հեղափոխական ճանապարհը ծանր կնստի մեր աշխարհագրական դիրքի պարագայում: Եթե անկեղծորեն ասեմ, ապա մենք Արցախյան գոյամարտի ժամանակ լրջագույն հաջողություններ ունեցանք այն դեպքում, երբ Ադրբեջանում իշխանափոխություն էր կատարվում: Ես դա չէի ցանկանա, ուղղակի կցանկանայի, որ գիտակցեն և հասկանան, որ ցանկացած մեծ տերության, ցանկացած ուրիշ երկրի միշտ հարկավոր է, որ մենք չունենանք ընտրված նախագահ, իսկ մեր ժողովրդի հայաթափությունը կասեցնելու համար միմիայն ընտրված նախագահ է հարկավոր:

– Այս առումով ժողովրդի գիտակցության փոփոխության խնդիր արդյո՞ք չունենք:

– Ժողովրդի գիտակցությունը չի կարող փոխվել: Այսօր, ցավոք սրտի, ամբողջ ազգը գտնվում է կլանային մամլիչի տակ, ես մեղադրել հայ մարդուն չեմ համարձակվում: Մարդն իր կենցաղի մեջ կռացած չգիտի` ինչ անի, իսկ սրանք պետության հովանու ներքո Հայաստանով մեկ կատարում են ուղիղ հացագործություն: Եվ իզուր չէ, որ Շառլ Ազնավուրը ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանը հայաթափվում է մաֆիայի կողմից, սա լրջագույն հայտարարություն է դեսպանի կողմից արված: Սա ընդդիմությունը չի ասում, այլ Շառլ Ազնավուրն է ասում:

– Այսօր մեր երկրում հայաթափությո՞ւնն եք համարում գերագույն խնդիր:

– Հայաթափությունը համարում եմ խնդիրների խնդիրը: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հիմնականում նման հոսքեր լինում են ընտրություններից հետո, երբ մարդիկ նորմալ ապրելու հույսը կորցնում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում