Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Հասարակության անելիքի մասին

Որքան մոտենում է նախընտրական շրջանը, այդքան ավելի ծանր իրավիճակում է հայտնվելու Հայաստանի ընտրողների մի զգալի մասը, որոնք ոչ թե այս կամ այն ուժի հաստատուն համակիրներ են, այլ պարզապես առաջնորդվում են տվյալ պահի տրամադրություններով, տվյալ պահի թելադրած զգացումներով և մտքերով:

Հայաստանում ընտրողների այդ զանգվածը փոքր չէ, ինչը նաև բնական է: Հաստատուն քաղաքական հայացքների տեր հասարակություններ լինում են զարգացած, կայացած քաղաքական համակարգերով երկրներում, որտեղ իրապես ծրագրային և գաղափարական պայքարն է կազմում ընտրության բովանդակությունը: Հայաստանում այդ պայքարը չկա, ամեն ինչ շատ ավելի անձնավորված է, քան հենց բուն անձերի դերը այս կամ այն գործում: Դրանից բացի, քաղաքական համակարգի չկայացածությունը, քաղաքական զարգացումների կուլիսայնությունը, իշխանության գործողությունների հրապարակայնության իսպառ բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ մարդիկ առաջնորդվում են ոչ թե երկարաժամկետ կողմնորոշումներով և հաշվարկներով, այլ պահի թելադրանքով: Դա է նաև պատճառներից մեկը, որ Հայաստանում հասարակական զանգվածային ակտիվությունը խիստ հարաբերական և անկայուն երևույթ է: Այդ պայմաններում հասարակության զգալի մասը, հետևելով պահին, տարակուսանքի մեջ է հայտնվելու, թե ի՞նչ է տեղի ունենում իշխանական դաշտում:

Բանն այն է, որ իշխանական դաշտի կուսակցությունները, մասնավորապես կոալիցիոն երեք ուժերը` ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, ակնհայտորեն մրցելու են իրար դեմ: Հասարակությունն էլ պետք է փորձի կողմնորոշվել, թե ինչքանո՞վ է այդ մրցակցությունն իրական, իսկ ինչքանո՞վ է այն ընդամենը նախընտրական տեխնոլոգիա, որպեսզի այդ ամենը կրկին ծառայի ընդդիմության ձայների փոշիացման և իշխանության վերարտադրության գործին: Այդ ամենին հետևող հասարակության մի զգալի մասի համար դրա պատասխանը կարևոր է: Բանն այն է, որ եթե մարդիկ զգում կամ հասկանում են, որ ներիշխանական հակասությունները խաղ են, ապա նրանք միարժեքորեն ձայն են տալու ընդդիմությանը: Սակայն երբ մարդիկ զգում են, որ իրապես կան ներիշխանական հակասություններ, ապա նրանցից որոշները կարող են և համակրել այդ հակասական սուբյեկտներից որևէ մեկին և ընտրությանը ձայն տալ նրան: Մոտավորապես, պարզունակ նկարագրությամբ, հենց այդ իրավիճակի առաջ է հայտնվում հանրային դաշտի մի մասը ընտրական ժամանակաշրջանում: Հետևաբար խնդիրը տվյալ դեպքում այն է, թե ինչպե՞ս կողմնորոշվի հասարակությունը և չմոլորվի ներիշխանական հակասությունների կեղծիքի կամ անկեղծության որոգայթներում: Ի՞նչ չափանիշով պետք է առաջնորդվի, որպեսզի իրավիճակի իր գնահատականը լինի առավելագույնս իրատեսական և արդյունավետ: Այդ հարցի մասին քիչ է խոսվում, բայց այն պակաս կարևոր խնդիր չէ, քան այն խնդիրները, որոնցով այսօր զբաղված է հանրային այլընտրանքային պրակտիկ և տեսական միտքը:

Բանն այն է, որ ամեն դեպքում, ապահովության համար, գնալ ու ընդդիմությանը ձայն տալը կարող է և ճիշտ որոշում լինել զուտ թվաբանական տեսակետից` այն իմաստով, որ մարդիկ էլ չընկնեն այս ու այն կողմ` փորձելով հասկանալ ներիշխանական հակասությունների սուտն ու ճիշտը, և գնան ու միանգամից ձայն տան իրական ընդդիմությանը: Սակայն թվաբանական տեսանկյունից զատ, պետք չէ անտեսել ընտրական քաղաքական գործընթացներում հասարակության դիրքորոշման, մտորումների քաղաքական կշիռը: Ի վերջո, հասարակությունն իր տրամադրություններով, այսպես, թե այնպես, ազդում է ընտրական սուբյեկտների վարքագծի վրա, հետևաբար հասարակության վարքագիծը պետք է լինի ոչ թե իռացիոնալ ապահովագրվածությունը, այլ հասարակական տրամադրության ռացիոնալ դրսևորումը:

Բոլոր դեպքերում հասարակությունը պետք է իր դիրքորոշմամբ, իր վարքով, դրա արտահայտչաձևերով երկխոսության մեջ մտնի բոլոր սուբյեկտների հետ, նույնիսկ նրանց հետ, ում չի հավատում կամ չի համակրում: Քաղաքական ուժին «համտեսելու» համար պետք է բոլոր դեպքերում խոսել նրա հետ, ներկայացնել հստակ հարցադրումներ և պահանջել պարզ բացատրություններ: Դա է դեմագոգիայի ճանապարհը կանխելու և քաղաքական ուժերին անկեղծության մղելու տարբերակը: Այսինքն` հասարակությունը քաղաքական ուժերի կեղծն ու անկեղծը, այդ թվում և` ներիշխանական հակասություններ ասվածի կեղծն ու անկեղծը հասկանալու համար առաջիկա ընտրական շրջանում, նախընտրական ժամանակահատվածում ոչ թե պետք է ստանձնի ուշադիր լսողի դեր, այլ հանդես գա առավել լայն, առավել ընդգրկուն նախաձեռնություններով, որոնք նախընտրական շրջանում քաղաքական ուժերին կստիպեն ոչ միայն տրաֆարետային ելույթներով մարդկանց ուղեղները լվանալ, այլ կստիպեն կոնկրետ հարցերի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշումով կոնկրետ տեղում կանգնել:

Այդ դեպքում արդեն, երբ իշխանության այս կամ այն ուժը ստիպված կլինի կոնկրետ հանրային նախաձեռնությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնել, կերևա դրա անկեղծության և գործնականության աստիճանը: Այսինքն` այդպես, քաղաքական ուժերին, տվյալ դեպքում ընդդիմադիր հովերով կամ հավակնություններով ներկայացող իշխանականներին, որոնք կփորձեն իշխող մեծամասնության դեմ ընդդիմադիր կեցվածքով հանրության ձայներ վաստակել, հետո գուցե դրանք իշխանության վրա վաճառելու ակնկալիքով, հասարակությունը պետք է ստիպի խոսելուց առաջ գործ անել կամ առնվազն` խոսելուն զուգահեռ: Դա է երևի թե այն ամենաօպտիմալ միջոցը, որով հասարակությունը կարող է ճշգրիտ պատկերացում կազմել ներիշխանական խնդիրների արհեստականության կամ բնականության մասին և համարժեք դիրքորոշումով այն նախընտրական շրջանում ծառայեցնել սեփական շահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում