ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Արևելյան ժամանակով ժամը 7։30-ին (Երևանի ժամանակով՝ 15։30-ին) ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը։ Այս մասին հրամանատարությունը գրել է X հարթակում։
Հարվածների նոր ալիքը սկսվել էր Արևելյան ժամանակով ժամը 6։00-ին (Երևանի ժամանակով՝ 14։00-ին) և տևել է 1,5 ժամ։
«90 րոպե տևած ալիքի ընթացքում CENTCOM-ը ճշգրիտ զինամթերք է արձակել Մեծ Թունբ կղզում գտնվող ափամերձ պաշտպանական համակարգերի և թևավոր հրթիռների պահեսման ու արձակման կայանների դեմ», – նշված է հաղորդագրության մեջ։
CENTCOM-ը հավելել է, որ հարվածներն ավելի են նվազեցրել Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությանը հարվածներ հասցնելու Իրանի կարողությունները։










































