Saturday, 18 07 2026
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը անցյալ շաբաթ հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ։ Ուշագրավ է, որ նա այդ մասին ասել է համակիրների բազմամարդ հանրահավաքի հարթակից։ Ավելի վաղ այդ մասին հայտնել են Վուչիչի մերձավոր շրջապատի աղբյուրները։ Իշխող տպավորություն է, որ Սերբիայի նախագահը պաշտոնից վաղաժամ հեռանում է, որպեսզի մասնակցի խորհրդարանական ընտրություններին և զբաղեցնի վարչապետի պաշտոնը։

Վուչիչը «Սերբիայի առաջադիմական» կուսակցության առաջնորդն է։ Խորհրդարանական նախորդ ընտրություններում նրա գլխավորած քաղաքական ուժը «համոզիչ հաղթանակ է տարել և մեծամասնություն կազմել»։ Սերբիայում ներքաղաքական իրավիճակը սրվել է անցյալ տարվանից, երբ երկաթուղային կայարաններից մեկում շինության տանիքի փլուզման հետեւանքով տասնվեց մարդ է մահացել։

Փորձագետների մեծ մասը, սակայն, համոզված է, որ սերբական հանրության բեւեռացումը Եվրամիությանը երկրի անդամակցության հարցի շուրջ է։ Սերբիայի համար Կոսովոյի կարգավիճակը շարունակում է «կարմիր գիծ» մնալ, մինչդեռ Եվրամիությունը Բելգրադին փորձում է հակառակը համոզել։

Այս առումով Վուչիչի գլխավորած կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի դաշինքով։ Ի՞նչ մարտավարություն կընտրեն Սերբիայի արեւմտամետ քաղաքական ուժերը, առայժմ տեղեկություններ չկան։ Սերբիայում հնարավոր զարգացումներին, բնականաբար, սրված հետևում են ամենից առաջ Ռուսաստանում։ Ալեքսանդր Վուչիչը եվրոպական հազվագյուտ առաջնորդներից է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները չի խզել, չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

Վուչիչի քաղաքական ապագան, ինչպես հասկացվում է ադրբեջանական մամուլի հրապարակումներից, հուզում է նաև պաշտոնական Բաքվին։ Սերբիայի և Ադրբեջանի միջեւ ձևավորվել են վստահելի հարաբերություններ։ Բելգրադը Ադրբեջանի սպառազինությունների մատակարար է, կողմերը քննարկել են Ադրբեջանում սերբական «ռազմաարդյունաբերական որոշ տեխնոլոգիաներ ներդնելու» հնարավորությունը։

Սերբիայի նախագահը դեռեւս պաշտոնական հրաժարական չի ներկայացրել, հայտնի չէ, թե երբ կկայանան նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրությունները, բայց միջազգային մամուլը արդեն իսկ կանխատեսում է, որ «Բելգրադում թեժ է լինելու»։ Եթե խորհրդարանական ընտրություններում Վուչիչի կուսակցությունը մեծամասնություն չապահովի, ապա, Սերբիան, երեւի, կընդունի Եվրամիության հետ հարաբերությունների խորացման քաղաքական ուղեգիծ։

Սերբիայի ընտրությունները միայն ներքին խնդիր չէ։ Բելգրադի եվրոպամետ կողմնորոշումը կարող է փոխել Բոսնիա-Հերցեգովինայի չափազանց փխրուն ստատուս-քվոն։ Ավելի վաղ փորձագետները չեն բացառել, որ Բելգրադը Կոսովոյի անկախության ճանաչման դիմաց «կարող է պահանջել Բոսնիա-Հերցեգովինայի մաս կազմող Սերբական հանրապետության իր կազմում միավորումը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում