Sunday, 12 07 2026
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում

Լուկաշենկոն «լքել» է Պուտինին․ ի՞նչ «պատիժ է սպասում» նրան

Ալյասկայում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների միջև Ուկրաինայի հարցում համաձայնություն ձեռք չի բերվել։ Բահրեյնում լրագրողներին ասել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն։ Նախօրեին «Անքորիջի համաձայնությունները» հիշեցրել և դրանցից «հրաժարվելու» մեջ ԱՄՆ-ին մեղադրել է ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը, և Ռուբիոն ըստ էության հերքել է նրա հայտարարությունները։ «Ալյասկայում եղել են առաջարկություններ, բայց համաձայնություն չի եղել։ Եթե համաձայնություն լիներ, պատերազմը արդեն ավարտված կլիներ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Մոսկվա-Վաշինգտոն «հեռակա բանավեճի» ֆոնին ուկրաինական Unian-ը, հղելով BelTA պաշտոնական գործակալութայնը, հայտնել է, որ հունիսի 25-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Մինսկում ՌԴ դեսպան Գռիզլովին և Մոսկվայի մարզի նահանգապետ Վորոբյովին։ Լուկաշենկոն, ըստ հաղորդագրության, հյուրերին պատմել է, որ մի քանի օր առաջ նույն տեղում ընդունել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու ներկայացուցչին և փոխանցել, որ նա պետք է հասկանա, որ եթե Բելառուսը ներքաշվի, ապա «պատերազմի որակը վայրկենապես կփոխվի, դա բոլորովին այլ պատերազմ կլինի»։

Բելառուսի նախագահը Մոսկվայի բանագնացներին իրազեկել է, որ Կիևից «պատասխան» է ստացել, և համոզվել, որ Ուկրաինայի նախագահը «դա հասկանում» է, ուստի «պետք է ըստ էության պայմանավորվել»։ Ինչի՞ մասին է խոսքը, հասկացվում է Լուկաշենկոյի հետագա ձևակերպումից․ «Մեզ և մեր հողն է բավարարում, և տնտեսությունը, ինչպես նաև՝ մեր խնդիրները, ուստի ոչ մի առճակատում։ Ես դա ասում եմ, որպեսզի դուք հասկանաք իմ դիրքորոշումը։ Ես այն չեմ թաքցնում, խաղաղություն և միայն խաղաղություն»։

Ընթացիկ ամսում Մոսկվան Բելառուսի նախագահի մոտ երկրորդ պատվիրակությունն է գործուղել։ Հունիսի 12-ին Լուկաշենկոն ընդունել է ՌԴ արտգործնախարար Լավրովին։ Ակնկալվում էր, որ նա մի քանի օրից կմեկնի Մոսկվա, բայց այդ այցը տեղի չի ունեցել։ Ինչպես հասկացվում է Լուկաշենկոյի խոսքից, նա մինչև վերջ փորձում է իր երկիրը պատերազմին ներքաշվելուց զերծ պահել։ Լուկաշենկոն փաստացի հրապարակայանացրել է, որ Ուկրաինայի նախագահի հետ պայմանավորվել է միմյանց դեմ թշնամական գործողություններ չիրականացնելու հարցում։

Ռուսաստանի նախագահին ի՞նչ են զեկուցելու Գռիզլովը և Վորոբյովը, գրեթե պարզ է: Բելառուսի նախագահը «խաղաղություն և միայն խաղաղություն» է ուզում և Մոսկվայի հետ «սկզբունքային համաձայնությունը» տեսնում է այդ հիմքով։

Հունիսի 25-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է «ներքին անվտանգության եւ հարևան երկրների հետ հարաբերությունների» հարցը։ ՏԱՍՍ-ի տեղեկություններով, որպես հիմնական զեկուցողներ հանդես են եկել ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը և ՆԳ նախարար Կոլոկոլցևը։ Իրողությունը, որ նիստին մասնակից արտաքին գործերի նախարար Լավրովը զեկուցող չի ընտրվել, վկայում է, որ ինչպես ներքին, այնպես էլ հարեւան երկրների հետ հարաբերությունների հարցում առաջնահերթությունը տրվել է հատուկ ծառայությունների տեսակետին։ Ի՞նչ որոշում է նախապատրաստվում Բելառուսի և անձամբ Լուկաշենկոյի վերաբերյալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում