Monday, 13 07 2026
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին

Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված բարձրաստիճան ճեպազրույց՝ նվիրված 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: Ինչպես տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջոցառմանը հանդես է եկել հիմնական ելույթով:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Կենսաբազմազանության COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Համաժողովի կազմակերպման գործընթացում առաջնորդվելու ներառականության, թափանցիկության և բաց երկխոսության սկզբունքներով:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է COP17-ի առանցքային նշանակությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում՝ մասնավորապես համատեղ առաջընթացի առաջին գլոբալ վերանայման համատեքստում: Նա նշել է, որ Համաժողովը հնարավորություն կտա գնահատելու ձեռքբերումները, առկա բացերն ու մարտահրավերները, ինչպես նաև նախանշելու լրացուցիչ ջանքերը՝ մինչև 2030թ. սահմանված գլոբալ թիրախներին հասնելու համար:

Ներկայացվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները և կազմակերպչական հարցերը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունը հրավիրել է Համաժողովի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին, ինչպես նաև Բարձրաստիճան նախարարական հատվածին` կարևորելով պատշաճ մակարդակով մասնակցության ապահովումը և գործնական արդյունքների արձանագրումը:

Իր ելույթում Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև կենսաբազմազանության պահպանման, ինչպես նաև դրա կայուն և արդար օգտագործման հարցերում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերակատարությանը՝ ընդգծելով կազմակերպության կրթական, գիտական և մշակութային բազմամասնագիտական ներուժի լիարժեք կիրարկման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը կենսաբազմազանության կրթության խթանման, ինչպես նաև բնության և մշակույթի փոխկապակցվածության վերաբերյալ հիմնական ուղերձների ձևավորման գործում: Այս համատեքստում առանձնացվել են COP17-ի շրջանակներում նախատեսվող թեմատիկ միջոցառումները, մասնավորապես` «Կրթության օր» թեմատիկ օրը և «Բնություն և մշակույթ» թեմատիկ գագաթնաժողովը:

Ամփոփելով խոսքը՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է, որ Երևանում կայանալիք COP17-ը կարևոր հնարավորություն է միջազգային հանրության համար՝ հանձնառություններից անցնելու իրականացմանը:

Ճեպազրույցին ելույթներով հանդես են եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչներ և դիվանագետներ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում